-
13.03.2020|
13:12
Լոնդոնի Արսենալի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, հայտնում է BBC-ն: Հետաձգվել է Անգլիայի առաջնության Արսենալ-Բրայթոն խաղը, որը պետք է կայանար մարտի 14-ին: Արսենալի ամբողջ կազմը պետք է ինքնամեկուսանա:
-
13.03.2020|
13:12
«Ժողովուրդը» գրում է․ «Կորոնավիրուսով վարակված նոր` 3 անձանց մասին հայտարարությունից հետո կրկին խուճապային տրամադրություններ են Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին, երբ հայտարարվեց վարակով առաջին հիվանդի մասին: Ու դեռ այդ օրերից բարձրաձայնվեց պատկան մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի հարցը:
-
13.03.2020|
13:11
Բելգիան մինչև ապրիլի 3-ը համազգային կարանտին է սահմանել, արտակարգ համաճարակաբանական պատրաստություն և առողջապահության ամբողջ համակարգի մոբիլիզացում՝ հայտարարել է վարչապետ Սոֆի Վիլմեսն՝ ամփոփելով ազգային Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի արդյունքները:
-
13.03.2020|
13:10
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում Աշտարակում արված լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Հայաստանում, անկախ վիրուս կա, թե ոչ, գարնանային մեծ մաքրություն անելու ժամանակն է»:
-
13.03.2020|
13:04
ԱՄՆ ֆոնդային շուկան փակվել է վերջին 33 տարվա ընթացքում անկման խոշորագույն ցուցանիշով: Dow Jones ցուցիչը նվազել է գրեթե 10%-ով:
Financial Times-ի տվյալներով՝ մարտի 12-ի երեկոյի դրությամբ Dow Jones, S&P 500, Nasdaq և Russell 2000 ֆոնդային ցուցիչներն արձանագրել են 9-12% անկում:
-
13.03.2020|
13:03
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկել է արտասահմանյան այցերը, տեղեկացնում է Hurriyet-ը:
-
13.03.2020|
13:02
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է նոյեմբերի 17-ին և ոչ թե դեկտեմբերին, ինչպես որ հաղորդվում էր նախքան այս, գրում է South China Morning Post պարբերականը:
-
13.03.2020|
13:02
Ռուս և թուրք զինվորականներն Անկարայում մարտի 13-ին կշարունակեն քննարկել սիրիական Իդլիբի հարցը՝ հայտնել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը:
-
13.03.2020|
13:01
Իտալիայում շարունակվում է կորոնավիրուսի արագ տարածումը, մեկ օրում վարակով պայմանավորված մահվան դեպքերի քանակն ավելացել է 23%-ով՝ հասնելով 1016-ի: Կորոնավիրուսով վարակման պատճառով մահացել է երկրի ամենահայտնի բժիշկներից մեկը՝ Ռոբերտո Ստելլան:
-
13.03.2020|
13:00
Ռուսաստանցիների 64%-ը պատրաստ է սահմանադրական բարեփոխումներին կողմ քվեարկել: 15 տոկոսը դեմ կքվեարկի, 21 տոկոսը՝ դեռևս որոշում չի կայացրել՝ վկայում են Հանրային կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի հարցման արդյունքները: Պատասխանողների 87 տոկոսը տեղյակ է քվեարկության մասին, յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի գիտի անցկացման կոնկրետ օրը: