-
12.03.2020|
22:21
2024-ին Ռուսաստանում ծրագրված նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինի մասնակցությունը կախված կլինի մի քանի գործոնից: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գործոնների մեջ նշել է համաշխարհային տնտեսության իրավիճակը, կորոնավիրուսի հետևանքներն ու տարածաշրջանային հակամարտությունները:
-
12.03.2020|
22:21
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 75 անդամ, որոնք ներկայացված են 23 նահանգից, նամակով դիմել են օտարերկրյա հատկացումների հարցերով հանձնաժողովի նախագահին՝ հայտարարելով Արցախին և Հայաստանին օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին:
-
12.03.2020|
22:20
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ պատվիրակությունների մի քանի արտասահմանյան գործուղումներ: Մարտի 12–ի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը:
-
12.03.2020|
22:19
Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով՝ կառավարության նիստի ավարտին հայտարարել է վարչապետ Անդրեյ Բաբիշը:
«Չեխիայում արտակարգ դրություն է սահմանվում հինգշաբթի 14:00-ից ըստ կենտրոնական եվրոպական ժամանակի և կգործի 30 օր»,- ասել է նա:
-
12.03.2020|
22:18
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով խուսափել մարտի 17-ի ՍԴ նիստին ներկա գտնվելուց։
-
12.03.2020|
22:17
Արտասահմանցի ներդրողները հունվարի վերջից զարգացող երկրների բաժնետոմսերի և փոխառությունների շուկայից 41,7 միլիարդ դոլար են դուրս բերել՝ նոր կորոնավիրուսով վարակի բռնկմանը հետևած համաշխարհային ֆոնդային շուկաների արձագանքից հետո, հայտնել է «Financial Times»-ը՝ հղում անելով Միջազգային ֆինանսների ինստիտուտին (IIF):
-
12.03.2020|
22:17
Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 25-ի, ասվում է Կառավարության ստեղծած հիվանդության մոնիտորինգի կայքում:
-
12.03.2020|
22:16
Արաբական Միացյալ Էմիրություններում իշխանություններն արգելել են նարգիլե օգտագործել՝ կորոնավիրուսի վտանգի հետ կապված, հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը: Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում նարգիլեներն արգելվում են սրճարաններում և ռեստորաններում, ներառյալ՝ հյուրանոցներում:
-
12.03.2020|
22:15
Նորվեգիայի բոլոր դպրոցները, մանկապարտեզները և համալսարանները փակվելու են կորոնավիրուսի պատճառով՝ հայտարարել է վարչապետ Էրնա Սուլբերգը:
-
12.03.2020|
22:14
Թուրքիան չի դիտարկում իր զորքերը սիրիական Իդլիբից դուրս բերելու հարցը, որտեղ Անկարան ունի 12 դիտակետ՝ հայտարարել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Իդլիբում մեր ռազմական ներկայությունը շարունակվում է, մեր բոլոր զորքերը դուրս բերելու հարց չկա, մեր բոլոր զորքերը մնում են տեղում», - «Anadolu»-ն մեջբերում է նրա խոսքերը: