-
12.03.2020|
22:13
Մեզնում հաճախ անհանգստություն են առաջացնում իրանական կողմի դիրքորոշումներում պարբերաբար հնչող «տարածքային ամբողջականության» սկզբունքի վերաբերալ հայտարարությունները։
-
12.03.2020|
22:12
Չեխիայում, որտեղ պաշտոնական տվյալներով 100 վարակված կա, արտակարգ դրություն է մտցվել: Գերմանիայի և Ավստրիայի հետ սահմաններին հսկողություն է սահմանվել, չեղարկվել է միջազգային երկաթուղային հաղորդակցությունը, 13 երկրների քաղաքացիների մուտքը արգելված է:
-
12.03.2020|
22:11
Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է քաղաքացի՝ ծնված 1969-ին: Նա վերադարձել է Իրանից, Ադրբեջանում նրա վարակը հայտնաբերվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել կյանքը:
-
12.03.2020|
22:10
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար:
-
12.03.2020|
22:08
Մարտի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
-
12.03.2020|
22:07
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանին մեկուկես ամիս ժամանակ է տվել 8 ընդդիմադիրների նկատմամբ դատավճիռները չեղարկելու համար:
-
12.03.2020|
22:07
2019-ին Հայաստանում կառավարությունը քայլեր է ձեռնարկել ոչ միայն նախկին իշխանությունների, այլև հենց իր օրոք պաշտոնյաների ու իրավապահների ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ, ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի` մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հերթական տարեկան զեկույցում:
-
12.03.2020|
14:49
Ավստրիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 302-ի՝ հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը: Ավստրիայում անցկացվել է կորոնավիրուսի 5869 թեստ, դրանցից 302-ը դրական արդյունք են տվել: Չորս մարդ ապաքինվել է:
-
12.03.2020|
14:48
Վրաստանի տարածք մուտքի պայմանները խստացվում են քաղաքացիների և օտարերկրացիների համար՝ հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստում: Մարտի 12-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 24 մարդու, այդ թվում՝ 12-ամյա մի դեռահասի մոտ:
-
12.03.2020|
14:47
Չինաստանի առողջապահության հարցերով հանձնաժողովի ներկայցուցիչ Մի Ֆենը հայտնել է, որ երկրում անցել է կորոնավիրուսի համաճարակի պիկը։ Նրա խոսքով՝ անցած շաբաթ Չինաստանի Հուբեյ նահանգում, բացառությամբ Ուհան քաղաքի, Covid-2019-ի որևէ նոր դեպք չի հայտնաբերվել: