-
12.03.2020|
14:35
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է՝ հասնելով 124 118-ի՝ վկայում են South China Morning Post-ի տվյալները: Մեկ օրում կորոնավիրուսից մահացությունների թիվը՝ 4622 մարդ (օրական 338 մարդ): Իսկ նոր գրանցված դեպքերի թիվն աճել է 4986-ով:
-
12.03.2020|
14:35
Կորոնավիրուսի պատճառով Ղազախստանի առևտրաժամանցային կենտրոններում փակվել են կինոթատրոնները, հինգշաբթի հայտնել է փոխվարչապետ Էրալի Տուգանժանովը:
-
12.03.2020|
14:34
Ամուլսարի խնդրի խորքային պատճառն այն է, որ մենք չունենք և չենք ունեցել վստահելի ինստիտուտներ, Ջերմուկում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
12.03.2020|
14:33
Ջերմուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներն ուրախ տրամադրությամբ չդիմավորեցին: Նրանք դժգոհեցին, որ չնայած վտանգներին՝ Փաշինյանը դեմ չէ Ամուլսարի հանքի շահագործմանը:
-
12.03.2020|
14:32
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն այսօր փոխանցեց, որ երեկ արձանագրված կորոնավիրուսի 3 դեպքերից հետո, վարակվածության նոր դեպք չի արձանագրվել։ Վարակված 3 անձինք հոսպիտալացվել են և այժմ գտնվում են ինֆեկցիոն հիվանդանոցի առանձին հիվանդասենյակներում։
-
12.03.2020|
14:31
Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը հայտնել է, որ ինքն ու իր կինը՝ Ռիտա Ուիլսոնը, հիվանդացել են կորոնավիրուսով: Նրանք ինքնամեկուսացվելու որոշում են կայացրել: Հենքսն ու կինը Ավստրալիայում են, որտեղ դերասանն աշխատում էր Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի վրա:
-
12.03.2020|
14:30
ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում: Փաստաթղթին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 227 անդամ, կոնգրեսականներից 186-ը դեմ են քվեարկել:
-
12.03.2020|
14:30
Կորոնավիրուսի պատճառով Նորվեգիան չեղարկում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները: Մարտի 2-ից սկսված Cold Response վարժանքները պետք է շարունակվեին մինչև մարտի 18-ը, այսօր նախատեսված էին դաշտային զորավարժություններ 15 000 զինվորականների մասնակցությամբ՝ Նորվեգիայից և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից:
-
12.03.2020|
14:29
Կորոնավիրուսով վարակվածների թիվը եթե մեծ լինի, կառավարությունը կհայտարարի առաջինը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Ջերմուկում քարոզարշավի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։
-
12.03.2020|
12:48
Մարտի սկզբին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ է ունեցել Իսրայելում։ Համերգները կայացել են լեփ-լեցուն դահլիճներում՝ ջերմ մթնոլորտում և բուռն ծափերի ուղեկցությամբ։ Համերգներից մեկում նվագախմբի հետ ելույթ է ունեցել «Գրեմմի» մրցանակակիր‚ աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը‚ որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի ռեզիդենտ մենակատարն է։