-
12.03.2020|
12:41
Թուրքիան ու Ռուսաստանը բացահայտորեն հավասար չեն չափերով ու ռազմական ներուժով: Բայց եթե նրանց զորքերը ռազմական գործողություններ սկսեն Սիրիայում, Թուրքիան առավելություն կունենա:
-
12.03.2020|
12:36
Մարտի 10-ին Պետդումայի ընդունած լրացումները Սահմանադրության մեջ թույլ են տալիս ՌԴ նախագահին ևս երկու նախագահական ժամկետով աշխատել: Նրա լիազորություններն ավարտվում են 2024-ին: Հանուն «կայունության» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը (67 տարեկան), որ իշխանության է արդեն 20 տարի, ապահովեց ևս 16 տարվա իշխանություն:
-
11.03.2020|
23:22
Փորձագետները պնդում են, որ նոր կորոնավիրուսով կարող է վարակվել բնակչության մինչեւ 70 տոկոսը, քանի որ դրա դեմ առայժմ պատվաստումներ չկան՝ մարտի 11-ին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
-
11.03.2020|
23:21
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ավելի ուժեղ հարվածներ կհասցնի, եթե Դամասկոսը չդադարեցնի հրադադարի խախտումներն Իդլիբում:
-
11.03.2020|
23:21
Ես ուզում եմ վերլուծել իմ գործողությունները՝ արդյո՞ք ես այդ խոսակցության մեջ ինչ-որ բան մեր սիրելի քաղաքացուն՝ Մեխակ Առաքելյանին, սխալ եմ ասել: Ես ուզում եմ խոստովանել երկու սխալ, որ թույլ եմ տվել՝ Սիսիանում քարոզարշավի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լոռու մարզի Կուրթան գյուղում բնակչի հետ ունեցած խոսակցությանը:
-
11.03.2020|
23:20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Այդահո, Վաշինգտոն, Միսիսիպի, Միսուրի և Միչիգան նահանգների առաջնային ընտրություններում, հայտնում է Associated Press-ը: Թրամփը Twitter-ում շնորհակալություն է հայտնել այդ նահանգի բնակիչներին աջակցության համար: ԱՄՆ նախագահը արդեն հաղթել էր 8 նահանգների առաջնային ընտրություններում:
-
11.03.2020|
23:19
Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 8 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 59-ի, գրում է NNA ազգային գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության դեպարտամենտի ղեկավար Վալիդ Օմարին: Նոր դեպքերը հաստատվել են չորեքշաբթի Բեյրութի 2 հիվանդանոցներում՝ յուրաքանչյուրում չորս վարակված:
-
11.03.2020|
23:18
Ես ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը իր գործով դատական նիստում խոսեց Արցախի մասին, Տաթևում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
11.03.2020|
23:17
Գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքի և անցկացման շրջանակներում փետրվարի 10-ից մարտի 4-ը՝ ժամը 11.00-ի դրությամբ արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը:
-
11.03.2020|
23:16
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Նրանք առանձնազրույց են ունեցել, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, ստորագրվել են երկկողմ համագործակցության փաստաթղթեր: