-
11.03.2020|
23:15
Ադրբեջանի կառավարությունը երեկ քննարկել է նավթի շուկայում իրավիճակը, հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա և կանխարգելիչ քայլերը։
-
11.03.2020|
23:13
«Պայմանավորվենք, որ տեղի չի ունենալու կառավարման մոդելի փոփոխություն»,-Սյունիքում քարոզարշավի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով սահմանադրական առաջիկա փոփոխությունները։
-
11.03.2020|
23:10
Քաղաքացին զանգահարել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին եւ հարցրել՝ ինչպես է լինում, որ հեռուստացույցով հայտարարում են կանաչապատ տարածքների ազատման մասին, իսկ իրականում այգու մեջ նոր շինթույլտվություն են տալիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Խաժակյանը։
-
11.03.2020|
15:39
Կորոնավիրուս են ախտորոշել Կառլ Հաբսբուրգ Լոթարինգենի՝ Չեխիայի վերջին թագավորի եւ Ավստրո-Հունգարիայի կայսր Կառլ Ա-ի (1916 – 1918) թոռան, Հաբսբուրգների տան (միապետների առավել հզոր գահատոհմերից մեկը, որը 1306- 1918-ը կառավարել Է Եվրոպայի շատ երկրներում) գործող ղեկավարի մոտ: 59-ամյա Կառլ Հաբսբուրգ Լոթարինգենը տնային կարանտինի մեջ Է:
-
11.03.2020|
15:38
ԱՄՆ-ում նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը չեղարկել է նախընտրական հավաքները COVID-2019 նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով՝ Twitter-ում հաղորդել է նրա ընտրարշավի ներկայացուցիչ Քեյթ Բեժինգֆիլդը։
-
11.03.2020|
15:37
Նյու Յորքում նախատեսված «Բիզնեսի իրականացումը կորոնավիրուսի ազդեցության տակ» համաժողովը Արտաքին հարաբերությունների խորհուրդը չեղարկել է կորոնավիրուսի տարածման պատճառով:
-
11.03.2020|
15:36
Նավթի գները մարտի 11-ին աճում են ԱՄՆ-ի տնտեսության աջակցման խթանիչ միջոցների սպասման պայմաններում, սակայն շուկայի մասնակիցների տրամադրության վրա ազդում են այդ միջոցառումների անորոշությունը՝ կապված ժամկետների ու մասշտաբների հետ:
-
11.03.2020|
15:35
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ մտադիր է նավթի արդյունահանման արտադրական հզորություններն ավելացնել օրական 1 մլն բարելով:
-
11.03.2020|
15:35
The Guardian-ը անդրադարձել է երեկ ՌԴ Պետդումայում հնչած այն առաջարկին, որ Սահմանադրությունում ուղղում անելու միջոցով կարելի է նախագահ Վլադիմիր Պուտինին վերընտրվելու հնարավորություն տալ:
-
11.03.2020|
15:34
New York Times-ը գրել է. «Երեքշաբթի գիշերվա դրությամբ՝ 37 նահանգում և Վաշինգտոնում առնվազն 1004 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը, 31 հիվանդ մահացել է»: