-
10.03.2020|
22:13
Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը, բազիլիկայի առջեւի հրապարակը մարտի 10-ից զբոսաշրջիկների համար փակվում են կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների ուժեղացման շրջանակում՝ հայտնել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:
-
10.03.2020|
22:12
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջարկել է իր ռուս գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին համատեղ գործարկել նավթային հանքավայրերը Սիրիայի Դեյր էզ-Զոր նահանգում՝ հայտնում է Reuters-ը:
-
10.03.2020|
22:11
Ադրբեջանի կառավարությունը չեղարկել է մարտի երրորդ տասնօրյակին Բաքվում և մյուս տարածաշրջաններում Նովրուզի տոնին նվիրված հանդիսությունները՝ հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
-
10.03.2020|
22:11
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը գործունեությունն առնվազն մեկ շաբաթով դադարեցնում է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով՝ մարտի 10-ին հայտնել է El Pais-ը:
-
10.03.2020|
22:10
Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտեցել է 500-ին՝ մարտի 10-ին հայտնել է Հանրային առողջապահության դաշնային գրասենյակը: Շվեյցարիայում արձանագրված է COVID-19-ի 491 դեպք:
-
10.03.2020|
22:09
Մի խումբ սինգապուրցի բժիշկներ հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանիշներ՝ տեղեկացնում է The Lancet պարբերականը: Բժիշկների տվյալներով՝ որոշ հիվանդների մոտ ախտորոշվել է դենգե կոչվող տենդը:
-
10.03.2020|
22:08
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ մարտի 17-ին Ստամբուլում փախստականների հարցով կայանալիք գագաթաժողովի մասին՝ հայտնում է Sabah-ը:
-
10.03.2020|
22:08
Կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի հետևանքով աշխարհում զոհերի թիվը հատել է 4000-ի շեմը: Տվյալները ներկայացրել է Ջոն Հոփքինսի անվան համալսարանը՝ մանրամասնելով, որ զոհերի հստակ թիվը 4012-ն է, մեծ մասը Չինաստանում:
-
10.03.2020|
22:07
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
-
10.03.2020|
22:06
Լեհաստանի իշխանությունները չեղյալ են հայտարարելու երկրում բոլոր զանգվածային իրադարձությունները` կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով՝ հայտարարել է վարչապետ Մաթեուշ Մորավեցկին: