-
10.03.2020|
22:06
Հնդկաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56-ի։ 6 նոր դեպք է գրանցվել Քերալայում, հայտնում է NDTV- ն: Նահանգի գլխավոր նախարար Պինարայ Վիժայանայի խոսքով՝ հիվանդների թվում են Իտալիայից ժամանած երեք հնդիկ, և նրանց հետ կապի մեջ մտնող մարդիկ: Բոլոր վարակվածների վիճակը կայուն է, նշել է նախարարը:
-
10.03.2020|
22:05
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ շրջանի իշխանությունները հաղորդել են կոոնավիրուսով վարակի առաջին չորս հաստատված դեպքերի մասին, վարակվածներ կան Գերմանիայի բոլոր 16 դաշնային նահանգներում, հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1,1 հազար դեպք:
-
10.03.2020|
22:04
Քաղաքականության մեջ ես էմոցիոնալ եմ, Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես ուզում եմ ընդունել քննադատությունը, երբեմն, գուցե, մենք ավելի էմոցիանալ ենք դառնում, քան պետք է», - ասաց նա։
-
10.03.2020|
22:03
Եվրախորհրդարանի նախագահ Դավիդե Սասոլին որոշել է մեկուսանալ Բրյուսելում՝ Իտալիա այցից հետո, գրում է «EUobserver»-ը:
-
10.03.2020|
22:02
Կապանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունները հանարքվեի դնելը չի նշանակում անտեսել միջազգային պարտավորությունները, այլ նշանակում է կարևորել սեփական ժողովրդի կամքը:
-
10.03.2020|
21:59
Հայաստանում իշխանությունն այլևս կեղտոտվելու ճանապարհ չէ, Կապանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
10.03.2020|
21:58
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է փոփոխություններ մտցնել մայր օրենքում, որոնք թույլ կտան երկարաձգել պաշտոնավարումը նաև 2024-ից հետո:
-
10.03.2020|
21:58
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցել Հաղթանակի օրվա տոնական միջոցառումներին՝ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
10.03.2020|
21:57
Թուրքիայի ԱԳ նախարարը քննադատել է ռուսական պետական հեռուստատեսությանը՝ նախագահ Էրդողանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Ռուսական լրատվամիջոցները բուլվարային թերթերի պես պահեցին իրենց, ասել է Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով «Ռոսիա 1»-ի ռեպորտաժը, որտեղ լրագրողը պատմել էր, թե ինչպես է Ռեջեփ Էրդողանը Կրեմլի ընդունարանում մոտ երկու րոպե սպասել, մինչև Վլադիմիր Պուտինի օգնականը նրան ներս կհրավիրի:
-
10.03.2020|
21:56
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: