-
10.03.2020|
21:55
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ «Այո»-ի մարզային քարոզարշավին՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից: «Հայաստանում չի կարող լինել որևէ մարմին, որը չի ներկայացնում ժողովրդին: Այսօր ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, և այդ ՍԴ-ն պետք է հեռանա, որովհետև ինքը քոչարյանա-սերժական ժառանգության վերջին մնացորդն է Հայաստանում», - հայտարարեց նա:
-
10.03.2020|
21:53
Մի ձեռքով հանդուրժողականություն, համերաշխություն հայտարարություններ, մյուսով ատելության ու սևացնելու մաստեր֊կլաս ցույց տվող երկրի վարչապետն այսօր կրկին հիշել էր, որ քաղաքական դիրքորոշումները չպետք է մարդկային հարաբերություններին խանգարեն։ Անգամ հայաստանցի-արցախցի բաժանումն անտեղի համարեց։
-
10.03.2020|
15:14
Հայաստանի համար այժմ երեք էկզոգեն (արտաքին ծագման) մարտահրավեր կա՝
1. ռուս–թուրքական հարաբերությունների սրացման հետևանքով Արցախում հնարավոր էսկալացիան,
2. կորոնավիրուսի տարածման մասշտաբները և արագությունը,
3. նավթի միջազգային գների անկումը։
-
10.03.2020|
15:12
Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկատվության` հայտնում ենք, որ Ադեկվադ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հոր` Ռոբերտ Դանիելյանից ՀՀ ՔԿ ներկայացուցիչները հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրություն են վերցրել:
-
10.03.2020|
12:20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ այսօր սահմանադրական հանրաքվեի քարոզարշավ է իրականացնում: Փաշինյանը մարդկանց հետ հանդիպումներն սկսել է Ագարակից:
-
10.03.2020|
12:19
ԱՄՆ 5 խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաներ 321,6 միլիարդ դոլար են կորցրել մարտի 9-ին Նյու Յորքի ֆոնդային բորսայում՝ արժեթղթերի գնանշումների նվազման հետևանքով, հայտնել է CNBC հեռուստաալիքը:
-
10.03.2020|
12:19
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ-ին հարցազրույցում խոսել է Հայրենական մեծ պատերազմի մասին՝ մահով սպառնալով բոլոր նրանց, ովքեր կփորձեն կրկնել հարձակումը: «Եվ եթե ինչ-որ մեկը կհամարձակվի նման ինչ-որ բան անել, մենք կկրկնենք: Ով մեզ վրա սրով գա, սրից էլ կմեռնի»,-հայտարարել է Պուտինը:
-
10.03.2020|
12:18
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին խոստացել է լուրջ տնտեսական քայլեր ձեռնարկել, ներառյալ՝ աշխատավարձի հարկի նվազեցում:
-
10.03.2020|
12:17
ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևորական Տեր Տաթև քահանա Մարուքյանը ֆեյսբուքում անդրադարձել է վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ-ում որպես «հերոս կին» միցանակ ստացած լրագրող Լուսի Քոչարյանին ուղղված շնորհավորանքին։
-
10.03.2020|
12:16
«Ոչ»-ի շտաբի համակարգող Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրել է. «Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։