-
08.03.2020|
16:48
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում տիկնանց և օրիորդներին մարտի 8-ի տոնական առիթով,
Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է քրիստոնեական արժեքներով պայծառացյալ, քաջարի, անձնուրաց և առաքինի վարքի տեր կանանց օրինակներով, որոնց համար ներշնչման աղբյուր է եղել Սուրբ Աստվածածնի լուսավոր կերպարը։
-
08.03.2020|
16:47
Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծը քաոսի ներուժ ունի։ Ես սա կոչում եմ հեղափոխական արդարադատություն, որովհետև դատողությունները կոնկրետ գործարքին չեն վերաբերում, դա որոշակիորեն լինելու է խնդրահարույց տնտեսության զարգացման տեսակետից, որովհետև երբևէ ներդրումները չեն գալիս այսպես ասած՝ կանաչ դաշտ, իրենք գալիս են բիզնես գործընկերոջ հետ՝ «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
-
08.03.2020|
16:46
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման համար:
-
08.03.2020|
16:45
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ մարտի 7-ին ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն։
-
08.03.2020|
16:44
Կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 8-ից ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների համայնքներում կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ՝ տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
-
08.03.2020|
16:34
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ ԵՄ կառույցներ:
-
08.03.2020|
16:33
Մարտի 5-ին Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հույս հայտնեց, որ Իդլիբի իրավիճակը չի կործանի ռուս-թուրքական հարաբերություններին և ընդգծեց անձնական հանդիպման կարևրորությունը:
-
08.03.2020|
16:30
Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի երեք բարձրաստիճան անդամներ, այդ թվում՝ թագավոր Սալմանի եղբայրը, ձերբակալված են անհայտ պատճառներով՝ հաղորդել են New York Times-ը և Wall Street Journal-ը:
-
07.03.2020|
21:46
Մարտի 6-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը:
-
07.03.2020|
21:45
Լաթաքիայում սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները 2 անօդաչու են խփել, որոնք թռել էին Իդլիբ նահանգից դեպի Հմեյմիմ ավիաբազա, հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը: