-
07.03.2020|
21:44
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
-
07.03.2020|
21:42
Քրիստոսի ծննդավայրը՝ Հին Բեթղեհեմը, փակ է կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով: Քաղաքի մուտքն ու ելքը փակ են: Զբոսաշրջիկներով ավտոբուսները ետ են դառնում անցակետից:
-
07.03.2020|
21:37
Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի դիմաց բողոքի ակցիա է անում։ Նրա բողոքի պատճառը որդուն դաժան ծեծի ենթարկողներից մեկը դատարանի որոշմամբ ազատ արձակվելն է։
-
07.03.2020|
21:36
Կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը ֆեյսբուքում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հերթական անգամ «ծուղակում հայտնվելուն», երբ ֆեյսբուքյան, միջազգային արձագանքի անվան տակ հրապարակել էր հին, կորոնավիրուսի հետ որևէ կապ չունեցող տեղեկություն։
-
07.03.2020|
21:35
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ, Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի դեպք է գրանցվել առնվազն 88 պետություններում՝ հաղորդվել է 17481 դեպքի մասին:
-
07.03.2020|
21:34
Թուրքիայի տարածքում ապաստանած մեծ թվով փախստականներ փորձում են անցնել Հունաստան, սահմանին լարված վիճակ է, իրավապահներն արցունքաբեր գազ և ծուխ արձակող ռումբեր են կիրառում փախստականներին հետ մղելու համար:
-
07.03.2020|
21:33
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վստահելու է Ներկայացուցիչների տան հանրապետական կոնգրեսական Մարք Միդոուզին, նա կփոխարինի Միք Մըլվանիին, որ կստանձնի Հյուսիսային Իռլանդիայում ԱՄՆ հատուկ պատվիրակի պարտականությունները:
-
07.03.2020|
21:32
Ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների համապետական հանրաքվեի քարոզարշավի 20-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավով Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքում էր:
-
07.03.2020|
14:57
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնք կընդգրկեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերը:
-
07.03.2020|
14:37
Թուրինի «Յուվենտուս»-ը կառաջարկի Զինեդին Զիդանին գլխավորել թիմը՝
գրում է Daily Mail-ը: