-
06.03.2020|
22:28
Իրանը կորոնավիրուսով վարակման դեպքերի թվաքանակի ռեկորդային աճ է արձանագրել՝ մարտի 6-ին հայտնել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
-
06.03.2020|
22:27
Ադրբեջանը թուրքական Ջեյհան նավահանգստից Բելառուս է ուղարկել առաջին 90 000 տոննա նավթը՝ հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:
-
06.03.2020|
22:26
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է 13 օր, և ինչպես Աժ-ում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 19-ին հայտնի կլինի՝ Արման Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել որպես ոստիկանապետ, թե հրաժեշտ կտա պաշտոնին:
-
06.03.2020|
22:25
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մոսկվայից վերադառնալիս, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Իդլիբի հարցով Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը մեծ օգուտներ կբերի:
-
06.03.2020|
22:24
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ կորոնավիրուսի տարածումը կարող է որոշակի վնաս հասցնել ԱՄՆ տնտեսությանը, բայց հույս ունի, որ համաճարակը երկար չի տևի:
-
06.03.2020|
22:24
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին:
-
06.03.2020|
22:23
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրոպան միգրանտների հարցում չպետք է տեղի տա Թուրքիայի ճնշմանը:
-
06.03.2020|
22:22
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրան ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 10-ը, ժամը 13։00-ն։
-
06.03.2020|
22:21
Մարտի 3-6-ը նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:
-
06.03.2020|
22:20
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Ֆեյսբուքում գրել է. «Հարգելի՜ քաղաքացիներ...