-
06.03.2020|
22:19
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Մոսկվայում ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպմանը ձեռք բերված որոշումը սիրիական Իդլիբում հրադադարի մասին և խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին:
-
06.03.2020|
22:18
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի լուսանկարը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն դիմանկար» անվանակարգում:
-
06.03.2020|
22:17
Թուրք-հունական սահմանը հատել ցանկացող միգրանտների թիվը, որ փորձում են հայտնվել ԵՄ տարածքում, ըստ Աթենքի, 32 հազար է: Անկարան պնդում է՝ այդ թիվը չորս անգամ մեծ է: ԵՄ-ն հայտարարել է՝ Թուրքիան պարտավոր է հավատարիմ մնալ 4 տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածություններին, որի դիմաց երկիրը ստացել է 6 միլիարդ եվրո օգնություն փախստականների համար։
-
06.03.2020|
22:16
Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։ Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին: Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:
-
06.03.2020|
22:16
Նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է hանրային փակ տարածքներում և սննդի օբյեկտներում ծխելն արգելող օրենսդրական փաթեթը, որն Աժ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է փետրվարին:
-
06.03.2020|
22:15
Իսրայելի Կնեսետի ընտրությունների արդյունքում վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը ստացել է 58 մանդատ, կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է 61-ը: Նեթանյահուն ևս 3 մանդատի կարիք ունի:
-
06.03.2020|
22:13
Գեղեցկության Եվրոպայի առաջնությունում հաղթանակների տեղատարափ ունեցած Հայաստանի պատվիրակության անդամներն բազմաթիվ ոսկյա մեդալներ և մրցութային տարբեր անվանակարգերում նշանավոր տեղեր զբաղեցնելով ևս մեկ անգամ հաստատցեն, որ մենք ենք գեղեցկանում աշխարհը։
-
06.03.2020|
22:12
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 5-ի որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացանք ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից:
-
06.03.2020|
22:11
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման աշխատանքները բարձր որակով իրականացնելու և բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնեց «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ին‚ «Բլեսկ» ՍՊԸ-ին‚ «Կապավոր» ՍՊԸ-ին։
-
06.03.2020|
16:35
Հայաստան ներմուծվող մրգերը շեշտակի թանկացել են։ Վաճառողներն այս հանգամանք բացատրեցին կորոնավիրուսով պայմանավորված սահմանը փակելու հանգամանքով։ Օրինակ, եթե մի քանի օր առաջ կարող էիր կիվին 700-750 դրամով գնել, այսօր այդ մրգի գինը տատանվում է 850-1000 դրամի սահմաներում։