-
06.03.2020|
16:08
Այսօր առավոտյան ժամը 5.30-ի սահմաններում Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, հաղորդում է ՊՆ-ն:
-
06.03.2020|
16:07
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ևս 5 դեպք, վարակվածների թիվը հասավ 9-ի։
-
06.03.2020|
16:06
Սանկտ Պետերբուրգի ամենամյա տնտեսական ֆորումի կազմակերպիչները որոշել են չեղարկել հունիսի 3-6-ին նախատեսված սամիթը` կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Ֆորումն անցկացվում է 1997-ից, շուրջ 10 000 մասնակից է ունենում, այդ թվում՝ տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական գործիչներ:
-
06.03.2020|
15:37
Ավիաընկերություններն ամբողջ աշխարհում այս տարի կարող են ավելի քան 100 միլիարդ դոլարի եկամուտ կորցնել տոմսերի պահանջարկի կտրուկ անկման պատճառով, մարդիկ նախընտրում են չճամփորդել՝ նոր կորոնավիրուսի տարածման պատճառով:
-
06.03.2020|
15:35
Սիրիական դրամայի ժամանակագրության վերջին դրվագը՝ Իդլիբի համար կռիվը այդ տարածաշրջանին ռուսների, իրանցիների ու թուրքերի հակադիր հայացքների խորհրդանիշն է՝ Le Monde-ում գրում է Ալեն Ֆրանշոնը: Դա է վկայում փաստը, որ անցած շաբաթվանից թուրքական բանակը կռվում է Դամասկոսի բանակի ու ռուսական կործանիչների հետ:
-
06.03.2020|
12:05
ԵՄ-ն Սիրիայում փախստականներին 170 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի՝ հաղորդել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Թուրքիա երկօրյա այցից հետո:
-
06.03.2020|
02:11
Որքան էլ կորոնավիրուսն անում է իր սև գործը, այդուհանդերձ դեռևս որոշ ֆուտբոլային դիմակայություններ կայանում են, թեպետ տագնապը գնալով ավելի ու ավելի է մեծանում՝ ուժգնացնելով անհանգստությունը զանգվածային միջոցառումների նկատմամբ։
-
06.03.2020|
02:09
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` պահանջելով ծանրորդներ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի ու Սիմոն Մարտիրոսյանի պարգևատրումների առումով վերականգնել արդարությունը։
-
06.03.2020|
02:07
Իտալիայի կառավարության որոշմամբ կորոնավիրուսի պատճառով երկրում մարզական բոլոր իրադարձությունները մինչև ապրիլի 3-ը կանցկացվեն առանց հանդիսականների։
-
06.03.2020|
02:06
«Փակ շուկայի» դիմաց գտնվող գետնանցումն առանց այն էլ բանի նման չէր: Թեև անվիճելի ճոխ տեսք ուներ քիչ հեռու գտնվող Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա խաչմերուկում գտնվող գետնանցումից: