-
05.03.2020|
23:31
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԿՄ-ում մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
-
05.03.2020|
23:29
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բելգիա: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են Արմեն Աշոտյանը, Դավիթ Հարությունյանը և Լիլիթ Բեգլարյանը: Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, ապա ևս մեկ անգամ շնորհավորել Դոնալդ Տուսկին` ԵԺԿ նախագահ ընտրվելու առթիվ, մաղթել հաջողություններ:
-
05.03.2020|
23:28
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ժամ շփվել են առանձնազրույցի ձևաչափով, կես ժամ առաջ նրանց են միացել պատվիրակությունները՝ հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
05.03.2020|
23:28
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:
-
05.03.2020|
23:27
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետի հիշատակին:
-
05.03.2020|
23:26
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Իդլիբի հարցով բանակցությունները շատ կարևոր են տարածաշրջանի համար:
-
05.03.2020|
23:25
Եկեք դուրս գանք երկակի ստանդարտներից, Աժ-ում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ դիմելով ԼՀԿ-ին: «Ով ԼՀԿ-ից ելույթ ունեցավ, ասեց՝ «բռնությունն ու ատելության խոսքը մերժելի են»:
-
05.03.2020|
23:24
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին, հայտնում են ՍԴ լրատվական ծառայությունից։
-
05.03.2020|
23:23
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրական կտրվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն այսօր ունեն նվազման միտում:
-
05.03.2020|
23:18
Շվեյցարիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը, հայտնում է «Swissinfo»-ն: Մահացել է 74-ամյա մի կին, որը մարտի 3-ից Վո կանտոնի հիվանդանոցում էր: Շվեյցարիայում հաստատված է կորոնավիրուսի 58 դեպք, ստուգում է անցել 2670 մարդ: