-
05.03.2020|
14:54
«ՌուսԱրմԻնֆոն» հայտնում է, որ իր աղբյուրները հաստատել են ռուսական «Независимая газета» պարբերականի երկու աշխատակիցների ազատման մասին տեղեկությունը՝ Սումգայիթում հայերի ջարդերի մասին վերջերս հրապարակված հոդվածից հետո: Խոսքը ադրբեջանցի գրող Լև Ասկերովի՝ «Սումգայիթյան ոբերգություն. ինչից է սկսվել և ինչպես է եղել» խորագրով հոդվածի մասին է:
-
05.03.2020|
14:53
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բեռնատար մեքենաները հատե՞լ են հայ-վրացական սահմանը։
-
05.03.2020|
14:52
Գերմանական Lufthansa ավիաընկերությունը, նրան պատկանող Austrian Airlines-ը, SWISS-ը և Brussels Airlines-ը, շահագործումից 150 ինքնաթիռ կհանի կորոնավիրուսի բռնկման պատճառով՝ հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ավիաընկերության ներկայացուցչին:
-
05.03.2020|
14:51
Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են հայտնվել, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության ծառայության աշխատակիցները ավտոշարասյան երթևեկության ժամանակ կրակ են արձակել, որի հետևանքով սպանվել է Գյանջայի պարեկապահակետային ծառայության ծառայող Ֆարհադ Աբդուլաևը՝ գրել է ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը։
-
05.03.2020|
14:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Իրանին` կորոնավիրուսի դեմ պայքարում: Fox News- ի եթերում նա ասել է, որ
կորոնավիրուսի դեմ պայքարի համար պատասխանատու է փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած հատուկ խումբը:
-
05.03.2020|
14:47
Մոտ 20 տարի Հայաստանում իշխած և 2018-ի թավշյա հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած ՀՀԿ ղեկավար մարմնի՝ խորհրդի, 3 անդամներ Լեռնիկ Ալեքսանյանը, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը դուրս են եկել կուսակցությունից՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրելով կուսակցությունում քրեաօլիգարխիկ բարքերի ամրապնդման մեջ՝ «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։
-
05.03.2020|
14:46
Reuters-ը հաղորդում է, որ Ռուսաստանն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Սիրիայում՝ նավերի և ցամաքային զորքերի ակտիվ տեղաշարժ է նկատվում։
Ինչպիսին կլինի Թուրքիայի ռազմական արձագանքը՝ այսօր Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունների արդյունքներով:
-
05.03.2020|
14:46
«Թուրքիան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք կողմ չէ, հետևապես օբյեկտիվորեն չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ», - ասված է Արցախի ԱԳՆ հայտարարությունում։
-
05.03.2020|
14:18
Մի առիթով Համո Սահյանն ասել է. «Թոնրի վերանալու հետ, հայոց լեզվի գործածությունից դուրս եկավ մոտավորապես հարյուր քսան բառ»:
Սա պոետն ասել է դեռևս նախորդ դարում, տեսնես հիմա քանի՞ տասնյակ բառեր էլ պետք է ավելացնենք այդ ցանկին:
-
05.03.2020|
14:14
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: