-
03.03.2020|
22:37
Թուրքիան գնալով ավելի շատ խնդիրներ է ունենում հարևանների հետ, որն անհանգստացնում է Հայաստանին՝ Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին:
-
03.03.2020|
22:37
Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները կօգնեն լուծել Իդլիբի հարցում պայմանավորվածությունների կատարման խնդիրը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
03.03.2020|
22:36
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեքշաբթի օրը հրաման է արձակել Ազգային խորհրդում (միապալատ խորհրդարան) ընտրություններ անցկացնելու մասին:
-
03.03.2020|
22:35
Ես համարում եմ, որ թիֆլիսահայությունն ապրում է իր հայրենիքում՝ Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին` ՀՀ կառավարությունն ունի՞ հայրենադարձության ծրագիր:
-
03.03.2020|
22:34
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցության ժամանակավորապես սահմանափակումը երկարաձգել մինչև մարտի 24-ը։
-
03.03.2020|
22:34
Նույնիսկ Հիսուսը ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել՝ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության կադրային քաղաքականության հարցին:
-
03.03.2020|
22:33
Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով՝ ասել է խորհրդարանի խոսնակի օգնական Աբդոլռեզա Մեսրիին: Նա կոչ է արել խորհրդարանականներին սահմանափակել շփումները բնակչության հետ: Այնուամենայնիվ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը շարունակելու է իր աշխատանքը:
-
03.03.2020|
22:32
Այս որոշումն սպասելի էր, առաջին տպավորությունն այն է, որ սա խուսափելու ձև էր, որոշում կայացնելուց խուսափելու ինչ-որ միջոց՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու վերաբերյալ փաստաբանական թիմի միջնորդության հետաձգմանը: Ինչու՞ են երրորդ անգամ դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկի միջնորդություն ներկայացնում հարցին Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ պետք է սպասել մարտի 6-ի նիստին:
-
03.03.2020|
22:31
Մարտի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
-
03.03.2020|
22:30
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն, ամենայն հավանականությամբ, կավելանա, կառավարությունը պատրաստ է ձեռնարկել ցանկացած միջոց, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը: