-
02.03.2020|
20:33
Իշխանությունների մակերեսայնությունը սահմաններ չի ճանաչում։ Ի՞նչ էին մտածում, երբ կորոնավիրուսով հիվանդին տեղափոխում էին Ծաղկաձոր։
-
02.03.2020|
20:31
Երևանի դեղատներում սպառվել են ոչ միայն բժշկական դիմակները‚ այլև սպիրտային հիմքով մաքրող նյութերը‚ գրիպի կանխարգելման այլ միջոցներ։ Մասնավորապես դեղատներում անհնար է գտնել «Ալկոգել‚ «Օքսոլին»‚ վերջինը կիրառում են շնչառական վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար։
-
02.03.2020|
20:30
Հայաստանի իշխանությունները բրիտանացի գիտնականներին պարգևատրել են աշխատավարձի հնգապատիկի չափով: Նրանց հաջողվել է պարզել Նիկոլ Փաշինյանի հարցադրումներից մեկը՝ «ում շունն է կորոնավիրուսը»:
-
02.03.2020|
19:56
Մարտի 2-ին` ժամը 15:30 դրությամբ, Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մոտավորապես կմ 23+140 հատվածում տեղի է ունեցել d=1000 մմ տրամագծով ջրագծի վթար: Վթարի հետևանքով վնասվել է հիմնանորոգված ճանապարհի մի հատվածը:
-
02.03.2020|
19:55
Մարտի 6,7 և 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա, տեղի կունենա ապրիլի 17, 18 և 19-ին: Փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ կապված հասարակական վայրերում կուտակումների ոչ ցանկալի լինելով, դպրոցներում գարնանային արձակուրդները մարտի 2-ից 8-ը տողափոխվելով:
-
02.03.2020|
19:54
Երևանում սույն թվականի հոկտեմբերի 9-12-ը կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն, որն իրականացվում է Եվրասիական-նորվեգական «Կառուցել կամուրջներ» ծրագրի շրջանակներում:
-
02.03.2020|
19:50
Գործելու՞ են արդյոք մշակութային հաստատությունները: Թատրոնները, համերգասրահները ոչ չեղարկում են, ոչ հետաձգում իրենց ծրագրերը: Ի տարբերություն ուսումնական հաստատությունների՝ մշակութային հաստատությունները փակելու որոշում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս չի կայացրել:
-
02.03.2020|
15:50
Իրաքի վարչապետի պաշտոնում նշանակված Մուհամեդ Թաուֆիք Ալաուին հրաժարվել է կառավարություն կազմելուց եւ մարտի 1-ին հետ է կանչել իր թեկնածությունը:
-
02.03.2020|
15:49
Մայր Աթոռը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով դեռևս չի պատրաստվում չեղարկել եկեղեցական արարողությունների անցկացումը:
«Այս պահին մենք չունենք եկեղեցական արարողությունների անցկացման չեղարկման վերաբերյալ որևէ հրահանգ»,- ասացին Մայր Աթոռից:
-
02.03.2020|
15:49
«Լիակատար աջակցություն հայտնելով Հունաստանին և Բուլղարիային՝ Ֆրանսիան պատրաստ է ներդրում ունենալ եվրոպական երկրների՝ օպերատիվ օգնություն ցուցաբերելու և սահմանները պաշտպանելու համար գործադրվող ջանքերում: Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի խուսափենք մարդասիրական և միգրացիոն ճգնաժամից»,- Twitter-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: