-
01.03.2020|
21:35
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել մեկ շաբաթով ուսումնական հաստատություններում դասերը դադարեցնել՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
01.03.2020|
21:33
Համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հարցերի պատասխաններ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել նաև ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»՝ հեռախոսով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
-
-
01.03.2020|
16:23
Ցուրտ և ձնառատ եղանակին դրսում մնալը չի օգնի ոչնչացնել նոր կորոնավիրուսը (2019-nCoV), ասված է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված բնակչության համար տարածված Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդավության մեջ: «Առողջ մարդու մարմնի ջերմաստիճանը 36.5-ից 37-ի սահմաններում է՝ անկախ միջավայրի ջերմաստիճանից կամ եղանակից:
-
01.03.2020|
16:21
Ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ Հայաստանն այդ տեսանկյունից, կարելի է ասել, բարենպաստ վիճակում է գտնվում:
-
01.03.2020|
16:20
Էկվադորի իշխանությունները հաստատել են կորոնավիրուսի առաջին դեպքը։ Հիվանդը գտնվում է կրիտիկական վիճակում՝ ասել է առողջապահության նախարար Կատալինա Անդրամունյոն:
-
01.03.2020|
16:19
Անգլիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի երեք նոր դեպք, վարակի դեպքերի ընդհանուր թիվը 23 է՝ ասվում է Անգլիայի գլխավոր բժիշկ Քրիս Ուիթիի հայտարարության մեջ: «Բոլոր երեք դեպքերը հետաքննվում են, հիվանդների շփումները ուսումնասիրվում են», – ասվում է հայտարարության մեջ:
-
01.03.2020|
16:18
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լսել է Հայաստանից դիմակների արտահանման մասին։
-
01.03.2020|
16:18
Ես ունեմ երկու դպրոցական երեխա և պատրաստ եմ իրենց դպրոց ուղարկել, որովհետև հանրային առողջապահական վտանգը բարձր չեմ համարում։ Դպրոցական երեխաները պրակտիկորեն որևէ խնդիր չունեն կորոնավիրուսի հետ, երեխաների շրջանում դեպքերը հազվադեպ են՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
01.03.2020|
16:17
Մեկուսացված 32 անձինք Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում են՝ ասուլիսում տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: