-
01.03.2020|
16:16
Սկսած փետրվարի 19-ից, երբ պաշտոնապես հայտարարվել է Իրանում կորոնավիրուս վարակի առաջին դեպքերի մասին, ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով:
-
01.03.2020|
16:15
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրել է.
«ՀՀ վարչապետը ԱՎԿ-ն պարզապես դարձրել է իշխանության քաղաքական պրոպագանդիստական կուսակցություն՝ յուրաքանչյուր ամիս կեղծ վիճակագրական տվյալներով «փաստելով» իբրև իր գործունեության արդարացում։ Սույն և հաջորդ հրապարակումների մեջ ցույց եմ տալիս օրեցօր խորացող կեղծիքներն ու խաբեությունները»:
-
01.03.2020|
16:09
Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին: Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ:
-
01.03.2020|
16:08
Թաիլանդի իշխանությունները հայտնել են նոր տեսակի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին: Մահացածը 35-ամյա տղամարդ է, որը նախքան վարակով ախտահարվելը արյան հիվանդություն է ունեցել: Թաիլանդում կորոնավիրուսով վարակվել է 42 մարդ, ապաքինվածները 30-ն են:
-
01.03.2020|
16:07
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոստովանել է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի կողմից ավիահարվածներ չեն եղել Սիրիայում թուրք զինվորականների ուղղությամբ:
-
01.03.2020|
16:06
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա Մոսկվային և Անկարային կոչ է արել ապահովել հրադադարի ռեժիմը սիրիական Իդլիբ նահանգում:
-
01.03.2020|
16:05
Այն, ինչ տեղի է ունեցել, տեղավորվում է հիվանդությունների սահմաններ չունենալու սկզբունքների շրջանակներում, և որևէ երկիր ապահովագրված չէ կորոնավիրուսի տարածման հանգամանքից՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
-
01.03.2020|
16:04
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի, Մարտի 1-ի երթը կչեղարկվի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
01.03.2020|
16:03
ՔՊ վարչությունը որոշել է չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքից հետո։ «Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։
-
01.03.2020|
16:02
Նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին: