-
01.03.2020|
16:02
Նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
-
01.03.2020|
16:01
Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 12-րդ տարին։
2008-ի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի «Ազատության» հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, որ իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
-
01.03.2020|
14:13
Գարնան առաջին օրվա շնորհավորանքներին զուգահեռ քննարկվում է Հայաստանում առաջին կորոնավիրուսի դեպքի աձանագրման լուրը:
-
01.03.2020|
10:33
Մի քանի շաբաթ պահանջվեց, որ առևտրային պատերազմում Դոնալդ Թրամփի ու Սի Ձինպինի կնքած առևտրական գործարքի առաջին փուլից ծնված հույսերը վերածվեն COVID-19-ի հարուցած ճգնաժամի: Գլոբալացումը նորից բախվում է ստորջրյա խութերի, ու դա բացահայտում է՝ գրում է Նիկոլա Գետցմանը Le Figaro-ում:
-
01.03.2020|
10:29
Գիտնականները տիեզերքում հայտնաբերել են վիթխարի պայթյունի հետքեր, որ ամենամեծն է Մեծ պայթյունի ժամանակներից: Հայտնաբերված պայթյունը 5 անգամ հզոր է մինչև այժմ դիտարկվածներից:
-
29.02.2020|
22:57
Վերջերս ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կրոնների և քաղաքացիական մշակույթի կենտրոնի նախագահ Դոնալդ Միլլերը, որն իր գործունեության ընթացքում կնոջ՝ Լորնա Թուրյան Միլլերի հետ բազմիցս եղել է Արցախում և Հայաստանում և իր տեսածը ամփոփել «Հայաստան. Հույսի և փրկության պատկերներ» (“Armenia: Portraits of Survival and Hope”) գրքում, ԱՄՆ Սենատում լուսանկարների ցուցադրություն է իրականացրել։
-
29.02.2020|
22:56
Իտալիայի գավաթի եզրափակիչը նույնպես հետաձգվել է: Մայիսի 13-ի փոխարեն տեղի կունենա մայիսի 20-ին: Սերիա Ա-ի ղեկավարությունը որոշել է հետաձգել 5 հանդիպումներ, որոնց թվում նաև Յուվենտուս – Ինտեր խաղը: Հետաձգված խաղերի համար ընտրվել է մայիսի 13-ը, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված տեղափոխել է գավաթի եզրափակիչի օրը:
-
29.02.2020|
22:56
Պենտագոնը դեմ է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Թուրքիայում Սիրիայի սահմանի երկայնքով Patriot զենիթա-հրթիռային համակարգեր տեղակայելու նախաձեռնությանը՝ հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
-
29.02.2020|
22:55
«Խորապես վշտացած եմ Սամվել Կարապետյանի՝ ականավոր պատմաբանի և միջնադարյան ճարտարապետության ու հայկական պատմական հուշարձանների հետազոտողի կորստով: Նրա Հայկական ճարտարապետության հետազոտությունների հասարակական կազմակերպությունը նշանակալի ներդրում ունի մեր ազգային ժառանգության ընկալման և արժևորման գործում»
-
29.02.2020|
22:53
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չեղյալ է հայտարարել խմբային արարողությունները, բայց շարունակում է աշխատանքային հանդիպումները՝ հայտնում է Սուրբ Աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Մաթեո Բրունին: