-
29.02.2020|
15:35
ԱՄՆ-ն աշխատում է Թուրքիայի հետ սիրիական Իդլիբում իրավիճակի սրման հարցով և քննարկում է ՆԱՏՕ-ի դաշնակցին օգնելու տարբերակները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
-
29.02.2020|
15:35
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը դիմում է ներկայացրել մեջլիսի նախագահություն՝ պահանջելով դատապարտել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ «գյավուր» արտահայտության համար: Փայլանի դիմումի մեջ ասվում է, որ Էրդողանը փետրվարի 26-ին իր կուսակցության նիստի ընթացքում ռասիստական արտահայտություն է արել․ «Գյավուրի թուրը գողանալով՝ կարող եք այս ժողովրդին ցավեցնել, սակայն երբեք նրա պայքարի ոգին չեք կարող կոտրել»:
-
29.02.2020|
15:34
Փետրվարի 28-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
-
29.02.2020|
15:33
Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով: Օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցչի Ասադուլահ Աբասիի խոսքով, խորհրդարանական նիստերը կդադարեցվեն մինչև հետագա ծանուցումը:
-
29.02.2020|
15:32
«ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է թուրքական զորամիավորումների վրա հարձակումը: Այդ հարձակումներն ապօրինի, անիմաստ և բարբարոսական են: Հայտնելով ցավակցություններ մահացածների ընտանիքներին` ԱՄՆ-ն իր հավատարմությունն է հայտնում ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիային»:
-
29.02.2020|
15:31
ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչը ուրբաթ վետո է կիրառել հայտարարության վրա, որ դաշինքը մտադիր էր անել հաջակցություն Անկարայի՝ սիրիական Իդլիբ նահանգում ռազմական բախումների սկսվելուց հետո՝ To Vima թերթը՝ հղում տալով իր աղբյուրներին:
-
29.02.2020|
15:30
Այսօր կեսօրին՝ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, պատասխան կրակից հետո՝ լռել՝ ասել է Կոթիի վարչական ներկայացուցիչ Ֆելիքս Մելիքյանը:
-
29.02.2020|
15:29
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Էստոնիայի և Դոմինիկյան Հանրապետության նախաձեռնությամբ սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի վերաբերյալ շտապ նիստ է հրավիրել՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Նիստում ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն:
-
29.02.2020|
15:28
Իրանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել՝ հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի հիվանդանոցներում իր աղբյուրները: Զոհերի մեծ մասը Թեհրանից և Ղոմ քաղաքից են, որտեղ առաջին անգամ ի հայտ են եկել Covid-19 վիրուսով վարակման դեպքերը:
-
29.02.2020|
15:26
Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը: Երեկ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը մի քանի հոգու ուղեկցությամբ այցելել է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն», որտեղ աշխատակիցներին (հիմնականում կանանց) սպառնացել է քրեական հետապնդմամբ` աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու կապակցությամբ: