-
29.02.2020|
15:25
«Փաստը» գրում է, որ իր տեղեկություններով՝ օրերս կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանին դժգոհել են վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի ներկայացրած թվերից՝ պնդելով, թե նա «փուռն է տալիս բոլորիս»։
-
29.02.2020|
15:23
«Փաստը» գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարբերաբար հայտնվում է տհաճ պատմությունների մեջ: Այս անգամ նախարարի թիրախում է հայտնվել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը»:
-
29.02.2020|
15:22
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը Մարտի 1-ի գործը չէ, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը:
-
29.02.2020|
15:21
Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաների կեսում COVID-19 կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 942-ի: Նրանցից 705-ը՝ Diamond Princess նավից է եղել, հայտնում է NHK- ն: Վարակվածների ամենամեծ թիվը՝ 67 մարդ, երկրի հյուսիսում գտնվող Հոկկադո պրեֆեկտուրայում է գրանցվել:
-
29.02.2020|
15:20
ԱՄՆ-ում կորոնավիրուսով հաստատված վարակի դեպքերի թիվը հասել է 62-ի, ուրբաթ տեղեկացրել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC): Համաձայն CDC- ի վերջին տվյալների՝ վարակված 62-ից 12-ը նախկինում վերադարձել էին ԱՄՆ արտերկրյա ուղևորություններից:
-
29.02.2020|
15:18
Մարտի 1-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով՝ ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
29.02.2020|
15:17
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
-
29.02.2020|
15:16
«Փաստը» պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ իշխանության ներսում զորակոչային խնդիրների հետ կապված ակտիվ քննարկումներ են ընթանում: Առաջարկներից մեկը վերաբերում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելուն, որ զորակոչային տարիքը 18-27 տարեկանի փոխարեն դառնա 20-ից (նույնիսկ 21-ից) 30 տարեկան: Այսինքն, բանակ զորակոչել ոչ թե 18 տարեկանում, այլ 20 կամ 21, իսկ զորակոչային տարիքից դուրս գալու վերին շեմը 27-ից բարձրացնել 30-ի:
-
29.02.2020|
10:49
Թուրքիան այլևս չի արգելելու իր տարածքով միգրանտների հոսքը Եվրոպա՝ AFP-ին հաղորդել է Թուրքիայի բարձրագույն իշխանության անանուն ներկայացուցիչը: Նա ճշտել է, որ դարպասները բացելու որոշումն ընդունվել է Անվտանգության խորհրդի նիստում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ՝ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ Սիրիայում ռմբակոծությունների հետևանքով թուրք 33 զինվոր է սպանվել, նույնքանն էլ վիրավոր են:
-
29.02.2020|
10:45
Վեցերորդ օրն է՝ ամբողջ աշխարհում ֆինանսական շուկաները փլուզվում են տրեյդերների ու ներդրողների վախերի պատճառով, որ Covid-19 կորոնավիրուսի բռնկումը համաշխարհային տնտեսությանն է հարվածելու: