-
28.02.2020|
14:20
Թուրքական իշխանությունները արգելափակել են YouTube-ը և որոշ սոցիալական ցանցեր փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում թուրք զինվորականների մահից հետո՝ հայտնում է Haberturk-ը: Turk Telekom-ը սահմանափակել է օգտատերերի մուտքը Twitter, Instagram, Facebook և WhatsApp:
-
28.02.2020|
14:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ակնհայտ է համարում կորոնավիրուսի համավարակի վտանգը և կառավարություններին կոչ է անում հնարավորինս ամեն ինչ անել հիվանդության տարածումը թույլ չտալու համար: «Մեզ մոտ առայժմ համավարակ չէ: Բայց կա առաջացման ակնհայտ վտանգ: Այժմ եկել է ժամանակը խնդրելու կառավարություններին, որ անեն հնարավոր ամեն ինչ վիրուսի տարածումը կանխելու համար, և դա անեն հիմա»,- նշել է Գուտերիշը:
-
28.02.2020|
14:11
ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, բայց կադրային ջարդ չեմ արել, որովհետև ԱԱԾ-ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պարտքի զգացումով կատարում են իրենց աշխատանքը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։
-
28.02.2020|
14:10
«Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել», Facebook-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
28.02.2020|
14:09
Ղազախստանում նախնական կալանքի վայրում մահացած ակտիվիստ Դուլատ Ագադիլի հիշատակի ակցիային մասնակցող տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել: Ակցիային ավելի քան հարյուր մարդ է մասնակցել:
-
28.02.2020|
14:07
Սիրիայի հյուսիսում սրվել է առճակատումը Ռուսաստանի աջակցությունը վայելող կառավարական ուժերի և թուրքական բանակի միջև։ Երկրի հյուսիս-արևմուտքում Բաշար Ասադի զորքերի կողմից հարվածների հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, առնվազն 33 թուրք զինծառայող է զոհվել, 36-ը վիրավորվել են:
-
28.02.2020|
14:03
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել համակերպվել կորոնավիրուսի համաճարակի անխուսափելիության հետ:
-
28.02.2020|
14:03
Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3664-ի՝ 47 երկրներում, մահացել է 57 մարդ, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
-
28.02.2020|
14:02
ԱԳՆ-ում կայացել է կորոնավիրուսի կանխարգելման հարցով հանդիպում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և փոխնախարար Լենա Նանուշյանը։
-
28.02.2020|
14:01
Սումգայիթյան եղեռնագործությունը ձևավորեց ղարաբաղյան հիմնախնդրի էությունը, ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ Սումգայիթյան եղեռնագործությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ հայտին պատասխանեց հայերի հանդեպ զանգվածային բռնությամբ և ջարդերով. «Այն փաստորեն ձևավորեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի էությունը․ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում ինքնորոշման իրավունքի իրականացմամբ»։