-
27.02.2020|
23:09
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հիվանդության պատճառով չի մասնակցել պատարագին: Վատիկանից հայտնել են, որ 83-ամյա քահանայապետը «թեթև թուլություն» է զգում և նախընտրում է մնալ հյուրանոցում, որտեղ ապրում է: Վատիկանից ոչինչ չեն հայտնել հիվանդության բնույթի մասին, պապին նկատել են հազալիս և փռշտալիս՝ չորեքշաբթի կայացած պատարագի ժամանակ:
-
27.02.2020|
23:09
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է։ «Պատասխանը եկավ, կորոնավիրուս չկա»՝ ասաց ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը։ ԲԿ-ում այսօր երկկողմանի թոքաբորբի հետևանքով քաղաքացի էր մահացել։ա
-
27.02.2020|
23:08
ՍԴ դատավորներից որևէ մեկը մինչև այսօր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար։ Այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը: Օրենքը նախատեսում էր, որ մինչև փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորները կարող են օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից. այդպիսով նրանք կկարողանային ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
-
27.02.2020|
23:06
Իրանի՝ կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբտեկարը վարակվել է կորոնավիրուսով: «Covid-19»- ով վարակվել են նաև առողջապահության փոխնախարարն ու երկու պատգամավորներ։
-
27.02.2020|
23:05
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Noble Partner» բազմազգ զորավարժություններին, Երևանում ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Վրաստանի ՊՆ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։
-
27.02.2020|
23:04
Ֆրանսիան դեռ բախվելու է կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն արդյունավետ պայքարելն է հիվանդության դեմ, հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հինգշաբթի առավոտյան Մակրոնը այցելել է Փարիզի 13-րդ օկրուգում գտնվող «Pitie-Salpetriere» հիվանդանոց:
-
27.02.2020|
23:03
Ռուսաստանը շատ զգույշ և հոգատար է վերաբերվում Հայաստանի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
-
27.02.2020|
22:58
Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները՝ սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ, շարունակվում են՝ հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ Հայաստանում իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով:
-
27.02.2020|
22:58
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շրջանային իշխանություններից պահանջել է փակել բոլոր դպրոցները:
-
27.02.2020|
22:57
ԱԳՆ-ն քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես խուսափել 5 երկիր այցելություններից՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը: