-
27.02.2020|
19:24
Մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը: Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։
-
27.02.2020|
19:23
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Քաջ Նազարը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Ներկայացումը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
«Քաջ Նազարը» նախատեսված է մեծահասակ հանդիսատեսի համար։
-
27.02.2020|
19:22
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ քննարկվել են բանկի կողմից Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման համար հատկացված դրամաշնորհային համաձայնագրի կատարման ընթացքի հետ կապված հարցեր։
-
27.02.2020|
14:58
ՉԺՀ-ում օրական արտադրվող բժշկական եւ պաշտպանիչ այլ դիմակների թվաքանակը հասել է 76 միլիոնի, որ 4,5 տոկոսով գերազանցել է երկրում միագումար արտադրական հզորության պաշտոնական ցուցանիշը՝ փետրվարի 27-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Զարգացման գործերի եւ բարեփոխումների պետական կոմիտեին:
-
27.02.2020|
14:57
Հայաստանում կորոնավիրուսի որևէ հաստատված դեպք դեռևս չկա, կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ասաց, որ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը բուժվում են, դրանց մեծ մասը՝ ինքնուրույն, բժշկական միջամտության կարիք չկա։
-
27.02.2020|
14:56
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) մոտ ժամանակներս Բելառուսին մեկ լցանավ նավթ կմատակարարի, երկրորդի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են, հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը։
-
27.02.2020|
14:54
Սաուդյան Արաբիան միջոցներ է ձեռնարկել իր տարածքում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ հայտնել է ԱԳՆ-ն:
-
27.02.2020|
14:53
Իրանի թերթերը, վերլուծելով երկրի Մեջլիսի ընտրությունների նախնական արդյուքները, հայտարարել են երկրի քաղաքական համակարգում պահպանողական թևի անվերապահ հաղթանակի մասին:
-
27.02.2020|
14:53
Լուվրից հայտնել են, որ ռեկորդային թվով մարդիկ (մոտ 1.1 մլն) են այցելել՝ տեսնելու Լեոնարդո դա Վինչիի ցուցադրությունը, որը փակվելու է երկուշաբթի:
-
27.02.2020|
14:51
«Ժողովուրդը» գրել է. «Հայաստանում այսօր դիմակների դեֆիցիտ է, պահեստներն էլ դատարկ են: Իսկ ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, և ո՞վ է պատասխանատուն: Վերջերս Հայաստանը միացել էր միջազգային ակցիային և դիմակներ ուղարկել մեր բարեկամ երկիր Չինաստան՝ որպես օգնություն: