-
25.02.2020|
22:20
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է մարտի 5-ին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների թեման կլինի լարված իրավիճակը սիրիական Իդլիբում, որն, ըստ Էրդողանի, պետք է լուծվի «որքան հնարավոր է շուտ»:
-
25.02.2020|
22:19
2019-ին մշակող արդյունաբերությունն աճել է 12 տոկոսով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1 տոկոս կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը:
-
25.02.2020|
22:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան ժամանած Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
-
25.02.2020|
22:17
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ժնևում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին հանդիպելու և որոշ «հիմնական հարցեր» քննարկելու հնարավորության համար՝ ըստ ՏԱՍՍ-ի:
-
25.02.2020|
22:16
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր սկսվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը։
-
25.02.2020|
22:15
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով հերթական դատական նիստը:
-
25.02.2020|
22:07
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են, և այսօր ժամը 13-ի դրությամբ երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
-
25.02.2020|
22:05
Ազգային ժողովում դատաիրավական փոփոխությունների նախագծերի փաթեթի շուրջ լսումներ են, նախագիծը վերաբերում է դատական համակարգում կոռուպցիան վերացնելու գործողություններին։
-
25.02.2020|
22:04
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով Բաքվում մասնակցելու է թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստին: Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում Թուրքիայի գործադիր իշխանության գրեթե ամբողջ վերնախավն է:
-
25.02.2020|
22:02
Հայաստանում և Մոլդովայում Իսրայելի դեսպան Էլիավ Բերոցերկովսկին ողջունել է Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու նախապատրաստությունը: Այս մասին դիվանագետը նշել է TPS-ի հետ զրույցում: