-
25.02.2020|
13:26
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է, որ երկրում ապաքինվել են բոլոր հիվանդները, որ ունեին կորոնավիրուսի ախտորոշում: Ֆրանսիայում, ԱՀԿ-ի տվյալներով, գրանցվել էր վարակման 12 դեպք, մեկ մարդ մահացել էր:
-
25.02.2020|
13:25
2019-ին արդարադատության նախարարը ստացել է 13 միլիոն 598 հազար դրամ պարգևավճար, որից մոտ 8 միլիոնը՝ մոտավոր 16 000 ԱՄՆ դոլար, ստացել է Ռուստամ Բադասյանը (2019-ին մինչև հունիսը արդարադատության նախարարն էր Արտակ Զեյնալյանը)՝ տեղեկացնում է Analitik.am կայքը։
-
25.02.2020|
13:25
2020-ի ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 24-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
-
25.02.2020|
13:24
«Փաստը» գրում է. «Իշխանություններն ակտիվորեն նախապատրաստվում են Մարտի 1-ի հերթական տարելիցին հանրահավաք անցկացնելուն։ Այդ օրը նախատեսվում է անցկացնել ամենամյա երթ, որն անձամբ կգլխավորի Նիկոլ Փաշինյանը:
-
25.02.2020|
13:23
«168 Ժամը» գրում է. «Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված, մի քանի օր շարունակ Հայաստանում առաջացած իրական ու հիմնավոր խուճապից հետո, երեկ կառավարությունը վերջապես որոշում ընդունեց Իրանի հետ սահմանը փակելու, օդային և ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով մասնակի, ոչ ամբողջական դադարեցնելու վերաբերյալ։
-
25.02.2020|
13:21
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
-
25.02.2020|
13:20
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10։00-16։00 Սարի թաղի 13-19 շարքերը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղի 17-24 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
11։00-15։00 Ջրաշեն գյուղի 3, 4 փողոցները:
-
25.02.2020|
13:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ կիրակի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.00-ին տեղի կունենա երթ` նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Երթը կմեկնարկի Երեւանի Ազատության հրապարակից եւ կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան:
-
25.02.2020|
13:17
Չինաստանում Հուբեյ նահանգից դուրս կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի թիվը շարունակում է նվազել՝ վերջին մեկ օրում արձանագրվել է 9 նոր դեպք, Հուբեյում՝ 499-ը։ Առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, արդեն 13-րդ օրն է՝ հիվանդությունից բուժվածների օրական թիվը գերազանցում է 1000-ը։
-
25.02.2020|
13:15
Լիբիայի ուժային կառույցների ղեկավարը կոչ է արել ԱՄՆ-ին ռազմաբազա ստեղծել հյուսիսաֆրիկյան երկրում՝ զսպելու Ռուսաստանի ազդեցության տարածումը Աֆրիկայում: