-
22.02.2020|
02:07
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը մեկօրյա այց կկատարի Բաքու:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտնել է, որ այցի ժամանակ մի շարք փաստաթղթեր են ստորագրվելու, այդ թվում՝ տնտեսական և ռազմական ոլորտների վերաբերյալ:
-
22.02.2020|
02:06
Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը՝ հայտնել է al-Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը:
-
22.02.2020|
02:05
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կատարած արարքի որակի հետ կապված քննիչը և դատախազն անհամաձայնություններ ունեն՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
-
22.02.2020|
02:04
Թուրքիան վերջին շաբաթներին Սիրայում Իդլիբի ապաԷսկալացիայի գոտի է փոխադրել մեծ քանակությամբ մարտական տեխնիկա եւ ռազմամթերք, հայտնել են ռուս զինվորականները: Իդլիբի նահանգի հյուսիսում բոլոր հիմնական ճանապարհները վերջին մի քանի շաբաթը գործում են սովորական ռեժիմով:
-
22.02.2020|
02:03
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սիրիայի Իդլիբ նահանգում կգործի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված համաձայնություններից ելնելով՝ տեղեկացնում է haberler.com կայքը:
-
22.02.2020|
02:01
Քաղաքական ուժերը, որոնք հանրաքվեն բոյկոտելու կամ չմասնակցելու կոչ են անում անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
-
22.02.2020|
01:59
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում ձևավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը և հաստատվել՝ աշխատանքային պլանը, հայտնում են Արդարադատության նախարարությունից։ Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել Սահմանադրության փոփոխությունների ուղղությունների վերաբերյալ:
-
22.02.2020|
01:59
Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման ևս 13 դեպք է գրանցել՝ հայտնել է պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
Վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 18-ի, երկուսը՝ մահվան ելքով:
-
22.02.2020|
01:58
Լիբիայի ազգային բանակի (LNA) հրամանատար Մարշալ Խալիֆա Խաֆթարը հայտարարել է Լիբիայից սիրիական վարձկանների դուրսբերման և Թուրքիայից զենքի մատակարարման չեղարկման դեպքում ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին:
-
22.02.2020|
01:57
Առողջապահության նախարարությունը հետևում է կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ հարևան Իրանում՝ ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: