18.02.2020|
11:57
Փաշինյան-Ալիև հայտնի դեբատից հետո քաղաքական դաշտը, ինչպես միշտ, բաժանվել է երկու խմբի՝ Փաշինյանին գովերգողների ու քննադատողների։ Առաջիններն ասում են, թե տեսաք՝ ինչպես Ալիևին «տեղը» դրեց, երկրորդներն էլ, թե անիրազեկ ու անպատրաստ էր Հայաստանի վարչապետը։ Ի վերջո, հայկական կողմն այդ բանավեճից շահեկանորե՞ն, թե՞ խոցելի դուրս եկավ։ Այս ու այլ հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ։