Իրանը պատրաստ է Պարսից ծոցի անվտանգության շուրջ բանակցություններ վարել բոլոր կողմերի հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան՝ լրագրողներին ասել է Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական Մեհդի Սանային:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Զինված ուժերում վերջին օրերի մտահոգիչ դեպքերի կապակցությամբ նախ ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել ծառայության ընթացքում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին՝ կիսելով նրանց վիշտը:
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ռազմական աջակցություն ցուցաբերել Անկարային Սիրիայի հյուսիսում գործողության դեպքում՝ ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում դաշինքի երկրներից մեկի առաքելության դիվանագիտական աղբյուրը:
Ճապոնիայում կորոնավիրուսի տարածումը՝ փետրվարի 23-ին Նարուհիտո կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ Տոկիոյի կայսերական պալատ հպատակների՝ զանգվածային այցելության չեղարկման պատճառ է դարձել: Որոշվել է չեղարկել իր պալատում կայսրի ուղերձը ճապոնացիներին՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը:
Այն լրատվամիջոցները, որոնց նկատմամբ այսօր քայլեր են ձեռնարկվում, ժամանակին ասուլիսներ, ակցիաներ են արել, հոդվածներ են գրել ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի՝ նույն Աննա Հակոբյանի հորդորով ու խնդրանքով:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...