-
16.02.2020|
15:32
Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում երեկ կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որից հետո նրանք մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը։ Քննարկման համակարգողը ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Վալանդերն էր:
-
16.02.2020|
15:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Սահմանադրության փոփոխույունների հանրաքվեին հատկացնել 14 միլիարդ ռուբլի: ԿԸՀ-ն քվեարկության վրա կծախսի ոչ պակաս, քան 2018-ի նախագահական ընտրություններում՝ հաշվի առնելով ինֆլյացիան (ավելի քան 14 միլիարդ ռուբլի): Գումարը կհատկացվի դաշնային բյուջեից:
-
16.02.2020|
15:25
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է արևմտյան ժողովրդավարությունների ապակայունացման փորձերը: Հայտարարությունը հնչել է փետրվարի 15-ին՝ իր աջակից Բենժամեն Գրիվոյի և ռուս նկարիչ Պյոտր Պավլենսկու ինտիմ նամակագրության հրապարակման սկանդալից հետո:
-
16.02.2020|
15:16
Վարչապետը Մյունխենում հանդիպել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և հույս հայտնել, որ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումները կլինեն շարունակական, որ կնպաստի Հայաստանի ու Նորվեգիայի հարաբերությունների հետագա զարգացմանը:
-
16.02.2020|
15:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Քուվեյթի վարչապետ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահի հետ: Նրանք քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:
-
16.02.2020|
15:07
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով:
-
16.02.2020|
15:06
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գտնում է, որ Եվրոպան երկխոսության կարիք ունի Ռուսաստանի Դաշնության հետ, որի նպատակը պետք է լինի սառեցված հակամարտությունները կարգավորելը, կիբերանվտանգության հարցերի քննարկումը։
-
16.02.2020|
15:05
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում շարունակում է երկկողմ հանդիպումները տարբեր երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ:
-
16.02.2020|
15:02
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական պատվիրակությունը փետրվարի 17-ին կմեկնի Մոսկվա` շարունակելու սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցով բանակցությունները:
-
16.02.2020|
15:00
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն անհիմն է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից փետրվարի 13-ին արված մամուլի հայտարարությունների հետ կապված բոլոր շահարկումները՝ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: