-
13.02.2020|
23:06
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը:
-
13.02.2020|
23:05
Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը ԵՄ-ի, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
13.02.2020|
23:03
Հարյուրից ավել իրավաբաններ և իրավապաշտպաններ օրեր առաջ հրապարակավ դիրքորոշում էին հայտնել, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով, Facebook-ում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
-
13.02.2020|
23:02
Սիրիայի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
-
13.02.2020|
23:01
Բունդեստագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
-
13.02.2020|
22:59
«Աշխարհում իդեալական ընտրություններ գոյություն չունեն»՝ Քյուրդամիրի շրջանում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` մեկնաբանելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և միջազգային կառույցների գնահատականները:
-
13.02.2020|
22:47
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ջրագծի վթար: Վթարի հետևանքով ջուրը վնասել է ճանապարհի կողնակի և ծածկի մի հատված: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ:
-
13.02.2020|
22:23
Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում ներկայացվեց Ալեքսանդր Հարությունյանի կամերային ստեղծագործությունների ընտրանին։ Հիշեցնենք‚ որ փառատոնը նվիրված է անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։
-
13.02.2020|
22:17
Առաջին անգամ կազմակերպվող Երևանյան միջազգային Տրոմբոնի փառատոնի` ArmBone Festival-ի բացման համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը:
-
13.02.2020|
14:11
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն այսօր խորհրդարանում հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Երևանից Լոս Անջելես թռիչքների կազմակերպման ուղղությամբ: