-
13.02.2020|
13:54
ՀՀ-ն ավիացիայի ոլորտում այսօր ունի 49 միջկառավարական պայմանագիր։ Առաջիկայում նախատեսվում է ստորագրել ՀՀ և ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը՝ ԱԺ-ում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
-
13.02.2020|
13:49
Թուրքիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում խաղաղ բնակիչների վրա հարձակման մեջ և պահանջել դուրս բերել սիրիական կառավարական զորքերը Իդլիբ նահանգում գտնվող «դեէսկալացիայի գոտուց»:
-
13.02.2020|
13:40
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Մինսկ:
-
13.02.2020|
13:39
Վարչապետի եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը Բեռլինն է, որտեղ նրան կընդունի կանցլեր Անգելա Մերկելը:
-
13.02.2020|
12:29
Լևադա կենտրոնի հունվարի հարցումներով՝ ռուսաստանցիների 35%-ն է վստահում Վլադիմիր Պուտինին: 2019-ի սեպտեմբերից դա 4%-ով քիչ է՝ գրել է «Ведомости»-ին: 2017-ի նոյեմբերին Պուտինին վստահում էր 59%-ը:
-
13.02.2020|
12:26
Երեքշաբթի Սիրիայի հյուսիս-արևմուտքում թուրքական հրթիռով խփվեց սիրիական բանակի ուղղաթիռը, երկու օդաչուները զոհվեցին: Դա կարող է սրել վերջին մի քանի օրերին լարված իրավիճակը Իդլիբի նահանգում՝ Սիրիայի վերջին շրջանում, որ պահում են ապստամբները: Դամասկոսը աստիճանաբար վերագրավում է իր տարածքները՝ ռուսական բանակի աջակցությամբ:
-
13.02.2020|
12:13
Եվրոպական կառույցներն ու իրենց ղեկավարները «կոտորվեցին» հայտարարելով, որ ՍԴ-ի շուրջ կատարվող գործընթացները խնդրհարույց են։ Քիչ էր մնում աղաչեն իշխանություններին, որ դիմեն Վենետիկի հանձնաժողով։ Ոչ, մեր իշխանություններն անդրդվելի են։
-
12.02.2020|
21:59
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետին հարցրեց՝ հունվարի 29-ին և 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները շուրջ 11 ժամ ինչի՞ շուրջ են բանակցել: «Ինչ պետք է խոսվեր և ինչ խոսվել է, ես նախքան այդ հանդիպումը այս ամբիոնից տասնյակ անգամ ներկարացրել եմ:
-
12.02.2020|
21:58
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ոչնչացնել Իդլիբի երկնքի բոլոր ինքնաթիռները, եթե սպառնալիք լինեն տարածաշրջանում թուրքական ուժերի համար՝ գրում է Daily Sabah-ը: Անկարան չի հապաղի հարվածել այն թիրախներին, որոնք ուղղակի սպառնալիք են ներկայացնում այդ տարածքում գտնվող զինված ուժերի համար:
-
12.02.2020|
21:57
Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի կտավներից մեկը, որը 1967-ին գնվել էր 5 դոլարով, օրիգինալ կտավ ճանաչվելուց հետո աճուրդի կհանվի 17 մլն դոլարով: