-
06.02.2020|
22:29
Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվելու է «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
-
06.02.2020|
22:27
Փետրվարի 6-ին Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Էլմար Մամեդյարովը Մևլութ Չավուշօղլուին տեղեկացրել է Ժնևում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ունեցած հանդիպման մասին:
-
06.02.2020|
22:25
2019-ին ռուսական «Գազպրոմ» ընկերության մատակարարումները Թուրքիա 2018-ի համեմատ կրճատվել են 40%-ով` ներկրվող հեղուկ բնական գազի և Ադրբեջանից ներկրվող գազի հաշվին:
-
06.02.2020|
22:21
Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի քաղաքապետ տիար Հայկ Մարությանին:
-
06.02.2020|
22:20
«Շարժում-88» կուսակցությունը Արցախում սպասվող համապետական ընտրություններում կսատարի «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին:
-
06.02.2020|
22:20
Մենք պետք է փորձենք իրավական գրագետ ընթացակարգերով առաջ շարժվել։ Եթե անում ենք հանրաքվե, հիմնական քաղաքական ուժերը պետք է կոնսենսուս ունենան, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա հայտարարեց՝ ԲՀԿ-ն պատրաստ է 24 ժամ դուրս չգալ խորհրդարանից՝ մինչ իր նշած ընթացակարգային իրավական լուծումները գտնվեն։
-
06.02.2020|
22:17
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանրապետության իշխանություններին կոչ են անում Վենետիկի հանձնաժողով ուղարկել Սահմանադրական դատարանի ղեկավարին և մի շարք դատավորներին հեռացնելու նպատակով ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
-
06.02.2020|
22:14
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը գրվել է իրավաբանական կոպիտ խախտումներով և ունի հակասահմանադրական բնույթ, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
-
06.02.2020|
22:14
Եթե որևիցե հակասահմանադրական բան եք տեսնում, 132 հոգի մարդ եք՝ դեմ քվեարկեք, օրենքը կգնա Սահմանադրական դատարան, այնտեղ կասեն, որ Սահմանադրությանը հակասում է, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
-
06.02.2020|
22:13
Ավելի իրավական մեթոդ, քան հանրաքվեն է, աշխարհը չի հորինել։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և հանրաքվեից ավելի ժողովրդավարական և իրավական մեթոդ, աշխարհը դեռևս չի հնարել, լրագրողնրի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով ՍԴ նախագահին պաշտոնից հեռացնելու օրինագիծը հանրաքվեի դնելու հարցին։
blank" class="zoomgraphics">.