Դեկտեմբերին մեր տունը խուզարկելիս մի հայտարարություն արեցի, որ տանից հանել են տանկ, ԲՏՌ, ԲՄՊ, և մի քանի օր առաջ, երբ հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ինչպես է դանդաղ խոսում և դանդաղ մտածում։
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով՝ ասել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակցին՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Մովսիսյանին՝ հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Փետրվարի 7-ին կկայանա Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Դոբրուշի թղթի գործարան այցի ժամանակ։
Թուրքական պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ նախօրեին զինված ուժերն ավելի քան հինգ տասնյակ օդային և հրետանային հարվածներ են իրականացրել` խոցելով Սիրիայի հյուսիսում` Իդլիբ նահանգում, լայնածավալ հարձակման անցած կառավարական բանակի ստորաբաժանումների զինծառայողներին՝ երեկ հայտարարեց Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը:
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել «Հյուրիյեթին»՝ անդրադառնալով Թուրքիայի հայ համայնքի կյանքին առնչվող մի շարք հարցերի, խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին:
Այսօր տեղի է ունեցել Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության մշակման մեկնարկին նվիրված առաջին աշխատաժողովը։ Ռազմավարությունը մշակվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների ընդհանուր թվում մահաբեր վախճանների բաժինը կազմում է 2,1 տոկոս, ինչն զգալիորեն ցածր է, քան ոչ տիպական թոքաբորբի (շնչուղիների ծանր սուր համախտանիշի) ժամանակ՝ հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:
«Auroranews.am» կայքի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է նախաքննական մարմին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դրանում ներկայացված տվյալներն ու հանգամանքները մանրամասն ստուգման ենթարկելու հանձնարարությամբ՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...