-
26.01.2020|
23:27
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 36-ի, ավելի քան 1600 մարդ վիրավոր է: Ժամեր առաջ փրկարարներին հաջողվել է փլուզված շենքից դուրս բերել 35-ամյա մի կնոջ՝ երկու տարեկան աղջկա հետ. նրանք 28 ժամ մնացել էին փլատակների տակ: Աղետը տեղի էր ունեցել արևելյան Էլազիգ նահանգում:
-
26.01.2020|
23:26
Նորվեգական նավթի առաջին խմբաքանակը` 3,5 հազար տոննա վառելիքն արդեն հասել է Բելառուս, հայտարարել է վերամշակման գործարանը: Մինսկն Օսլոյից 86 հազար տոննա նավթ է գնել, որ Բելառուս կհասնի մի քանի շաբաթից:
-
26.01.2020|
15:42
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, ուսումնասիրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստերը, առանձնացրել է 10 ուշագրավ փաստեր, որոնց անդրադարձ չի կատարվել:
-
26.01.2020|
15:40
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանվիրական և գլխավոր սրբավայրերից մեկը՝ Սուրբ Հարության տաճար, որ կառուցված է Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի խաչելության տեղի, Խաչգյուտի քարայրի և այլ սրբավայրերի վրա։
-
26.01.2020|
15:40
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է. «Իրանի ԱԳ նախարարն ասում է, որ Իրանը ցանկանում է բանակցել ԱՄՆ-ի հետ, սակայն ուզում է, որ պատժամիջոցները հանվեն: Ոչ, շնորհակալություն»:
-
26.01.2020|
15:39
ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է կազմակերպել կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի էպիկենտրոն համարվող չինական Ուհան քաղաքից ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների և քաղաքացիների տարհանումը:
-
26.01.2020|
15:37
Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների՝ Twitter- ում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
-
26.01.2020|
15:20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ Ավստրալիայի ազգային տոնի առթիվ.
-
26.01.2020|
15:19
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով արգելվել է Չինաստանց, չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի տարածք` կորոնավիրուսի մուտքը կանխելու նպատակով:
-
26.01.2020|
15:13
Երեկ Կապանում ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց, որ. «Հեղաշրջում բառը ճիշտ չէ օգտագործել. ռևանշի փորձեր են եղել և այդ փորձերի ողնաշարը ջարդված է»: Իսկ ի՞նչի համար է ռևանշը, եթե ոչ իշխանափոխության: «