-
19.01.2020|
18:53
«Հյուրախաղերի այս տասնհինգ օրերի ընթացքում դուք մեծ ներդրում կատարեցիք հայ-չինական մշակութային հարաբերությունների զարգացման գործում»: Այսպիսի խոսքերով է դիմել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին (ՀԱՖՆ) Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Սերգեյ Մանասարյանը՝ հյուրախաղերի վերջին օրը դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ:
-
19.01.2020|
15:34
13 տարի առաջ ՝ 2007-ի հունվարի 19-ին, Ստամբուլում օրը ցերեկով սպանվեց «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Ամեն տարի հունվարի 19-ին հազարավոր մարդիկ են հավաքվում «Ագոս»-ի խմբագրության մոտ, որտեղ սպանվել է հայ լրագրողը:
-
19.01.2020|
13:17
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին Թեհրանի Մոսալա մզկիթում 8 տարվա մեջ առաջին անգամ ուրբաթօրյա նամազն անձամբ է վարել: Նրա անսովոր որոշումը հետևել է հակակառավարական բողոքի զանգվածային ցույցերին, որ հաջորդեցին ուկրաինական բոինգը խփելու իշխանությունների խոստովանությանը:
-
19.01.2020|
13:14
Հերթական միջազգային հանդիպու՞մը Լիբիայում: Կիրակի, հունվարի 19-ին, Բեռլինում, հոռետեսության ու շտապողականության մթնոլորտում, Գերմանիան պատրաստում է ճգնաժամի հաղթահարման նոր սամիթի:
-
18.01.2020|
20:09
Աժ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը համարում է սահմանադրական փոփոխությունները:
-
18.01.2020|
20:09
Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների պատգամավորները համատեղ նիստում հայտարարություն ընդունեցին, որով դատապարտեցին 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված եւ իրականացված հայերի ջարդերը:
-
18.01.2020|
20:08
Գլխավոր դատախազությունը ստացել է «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ» հիմնադրամի գրությունը, որով առաջարկվում է քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանն առնչվող մի շարք հանգամանքներ՝ Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
-
18.01.2020|
20:07
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ սոցիալական ցանցում սպառնացող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել:
-
18.01.2020|
20:06
Forbes-ը հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը, առաջին հորիզոնականում է հայտնվել LVMH hոլդինգի սեփականատեր Բեռնար Առնոն, նրա կարողությունը գնահատվում է 117 մլրդ դոլար:
-
18.01.2020|
20:05
«Այժմ ընթանում են բանակցություններ և չեմ բացառում, որ գազի սակագնի բարձրացման հայտ կլինի»՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: