-
14.01.2020|
23:06
Ֆիլիպիններում Թաալ հրաբուխը սկսել է գործել: Իշխանությունները նախազգուշացրել են բնակիչներին, որ հրաբխի ժայթքումը կարող է սկսվել առաջիկա ժամերին կամ օրերին: Չնայած Թաալն աշխարհի ամենափոքր հրաբուխներից է, մասնագետները շատ վտանգավոր են համարում:
-
14.01.2020|
23:06
Բրիտանիայի թագուհին դեմ չէ թագավորական ընտանիքից դուրս նոր կյանք սկսելու՝ արքայազն Հարիի և նրա կնոջ` Մեգան Մարքլի ցանկությանը։
-
14.01.2020|
22:29
Հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը նվազել է 6-8 աստիճանով։ Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
-
14.01.2020|
22:27
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ այսօր ելույթ է ունենալու Լոնդոնի Բարբիկան կենտրոնում։ Ծրագրում ներկայացվելու է Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։
-
14.01.2020|
22:24
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնոե միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, Մարիաննա Մխիթարյանը:
-
14.01.2020|
14:25
Հանգստի անցած Բենեդիկտոս 16-րդ պապը խախտել է «ամբողջ աշխարհից թաքնվելու» խոստումը՝ դիմելով Ֆրանցիսկոս պապին կաթոլիկ հոգևորականների համար ցելիբատի կանոնը պահպանելու կոչով:
-
-
14.01.2020|
04:26
Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններից երեքն է, այսպես ասած, մարտական վիճակում։ Պատճառն այն է, որ գերմանացիները տոնական թմբիրի մեջ են, իսկ իսպանացիները ժամանակավոր դադար են վերցրել սուպերգավաթի անցկացման հետ կապված։
-
14.01.2020|
04:24
Կինեմատոգրաֆիստների միությունը կինոսիրողներին հրավիրում է դիտելու Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանին նվիրված «Maestro 95» ֆիլմի առաջնախաղը:
-
14.01.2020|
04:23
Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքի խնդիրը դարձյալ օրակարգում է: Մեկ տարի առաջ այս օրերին փլուզվեց պատմամշակութային շենքի մի մասը. պատճառը հարակից հատվածում կատարվող շինարարությունն էր։