-
13.01.2020|
11:34
Թեհրանի Ամիր Կաբիրի անվան տեխնոլոգիական համալսարանի առաջ մի քանի հարյուր ցուցարարներ պահանջել են հոգևոր առաջնորդ այաթոլա Համենեիի հրաժարականը: «Գերագույն հրամանատար, հեռացիր» բացականչում էին նրանք՝ զայրացած, որ զինվորականները պատահաբար խփել են ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը:
-
12.01.2020|
21:14
Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը հայտարարել է, որ Իրանում չի մասնակցել որևէ բողոքի ցույցի: Twitter-ում նա գրել է, որ իր
նպատակը չի եղել բողոքի ցույցերին մասնակցելը, այլ այն, ինչ հայտարարվել է՝ ուկրաինական Boeing ինքնաթիռի վթարի զոհերի հիշատակը հարգելը:
-
12.01.2020|
21:13
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին իր թվիթերում պարսկերեն գրառում է արել՝ դիմելով իրանցիներին:
-
12.01.2020|
21:12
«Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրել է. «Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։
-
12.01.2020|
21:11
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է լրագրողներին, խնդրելով չզանգել իրեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված «անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով»:
-
12.01.2020|
21:10
Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երկու օր է, ինչ կառավարությունում և ուժային կառույցներում փնտրում են Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարական հարկադրելու հարցով ՀՀ վարչապետի մոտ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած գաղտնի հանդիպման մանրասները Hraparak.am-ին փոխանցած աղբյուրին:
-
12.01.2020|
21:09
Հրաժարական է ներկայացրել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը: Նա հրաժարականի մասին հայտարարեց նախօրեին` իշխող Լեյբորիստական կուսակցության համաժողովում:
-
12.01.2020|
21:08
Արտահերթ նախագահական ընտրություններն Աբխազիայում կկայանան մարտի 22-ին՝ հայտարարել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամազ Գոգիան:
-
12.01.2020|
21:07
Իրանի մի շարք քաղաքներում արդեն երկրորդ օրն են շարունակվում բազմամարդ բողոքի ակցիաները: Ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանի մերձակայքում կործանված ուկրաինական «Բոինգի» վթարի մեղավորներին:
-
12.01.2020|
16:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ու գրել. «Երևանում երեկոյան կյանք կա: Լիբանանահայի՝ Երևանում բացած բարում վայելում ենք հայկական նոր բրենդը՝ ծիրանի կոնյակ: Անմահական խմիչք է: Ի դեպ, և՛ ես, և՛ Աննան այս պահին բացառապես հայկական հագուստով ենք:)))»: