-
08.01.2020|
17:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
-
08.01.2020|
17:17
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ Իրաքում ԱՄՆ-ի երկու ավիաբազաների վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակումից հետո: Սպիտակ տանն Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
-
08.01.2020|
13:41
Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտնել, որ իրականություն դարձավ տարիների երազանքս, այն էր՝ լայն հանրությանը հասանելի դարձնել Կոմիտասի գերմաներեն գրված 9 երգերի և մեկ դաշնամուրային ստեղծագործության նոտաների տպագրությունը:
-
08.01.2020|
12:58
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 7-ին պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս: Նա քայլել է Դամասկոսի փողոցներով՝ նկատելով, որ Դամասկոսը վերադառնում է խաղաղ կյանքին:
-
08.01.2020|
12:57
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ հետևում է Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծման իրադարձություններին և Իրանին կոչ է արել դադարեցնել բռնությունը, իսկ ԱՄՆ-ի վարչակազմին՝ վերջ դնել «անհարկի սադրանքներին»:
-
08.01.2020|
12:57
Իրանի կողմից արձակված հրթիռները հարվածել են Իրաքում տեղակայված Էյն-Ալ-Ասադի ավիաբազայի այն հատվածին, որտեղ ամերիկյան զորքեր չեն եղել՝ հայտնել է CNN- ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրները:
-
08.01.2020|
12:56
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ամերիկյան ժամանակով չորեքշաբթի առավոտյան հայտարարություն անել Իրանի հարձակման արդյունքների վերաբերյալ, գրում է NBC news-ը:
-
08.01.2020|
12:55
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի գործողությունները համաչափ պատասխան են ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, իրենք հարված են հասցրել այն բազային, որի կողմից հարձակման է ենթարկվել իրանցի գեներալը:
-
08.01.2020|
12:55
Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղևորների մեծ մասն Իրանի քաղաքացիներ են եղել՝ РИА Новости գործակալությանը տեղեկացրել է Իրանի արտակարգ իրավիճակների գլխավոր վարչությունը:
-
08.01.2020|
12:54
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին համարել է ԻՀՊԿ-ի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սոլեյմանիի սպանության մեղսակից՝ հայտարարությունը մեջբերում է Fars գործակալությունը: