-
04.01.2020|
21:19
Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները՝ հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
04.01.2020|
21:19
Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի - Աթենք և Երևան - Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում՝ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
-
04.01.2020|
21:18
2020-ին Ղարաբաղյան խնդրի կարգավորումը լինելու է Ադրբեջանի արտաքին ԱԳՆ գլխավոր խնդիրը՝ հայտարարել է ԱԳՆ-ն:
-
04.01.2020|
21:17
Միջազգային գերտերությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, ԵՄ-ն խոր մտահոգություն են հայտնել Լիբիա զորք ուղարկելու և ներքաղաքական պատերազմին միջամտելու՝ Թուրքիայի որոշման կապակցությամբ:
-
04.01.2020|
21:17
Բելառուսի նավթավերամշակող 2 գործարանները հունվարի 1-ից հումք չեն ստանում Ռուսաստանից: Փաստացի, մատակարարումների պայմանագիրը տարեսկզբին ավարտվել է, կողմերին դեռ չի հաջողվել համաձայնության գալ նորի պայմանների, հատկապես՝ գնի շուրջ:
-
04.01.2020|
21:16
2020-ի հունվարի 1-ից 700 ապրանքատեսակներ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծելու դեպքում մաքսազերծվելու են ավելի բարձր դրույքաչափերով: Այսինքն, հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող այդ ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ:
-
04.01.2020|
21:15
ԱՄՆ զինվորականներն Իրաքում սպանել են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի Կուդս էլիտար ուժերի հրամանատար, գեներալ Կասեմ Սոլեյմանիին, հայտնում է BBC-ն: Պենտագոնը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գործողությունն իրականացվել է նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով:
-
04.01.2020|
21:15
Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն:
-
04.01.2020|
21:13
Թուրքիայի խորհրդարանն արտահերթ նիստում հավանություն տվեց Լիբիա զորք ուղարկելու՝ նախագահ Էրդողանի առաջարկին: Ըստ նախագծի, թուրքական ստորաբաժանումները կգործուղվեն 1 տարով՝կառավարությանը աջակցելու համար:
-
04.01.2020|
21:12
ԱՄՆ-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալների
(ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի մի մաս) տեղաշարժի մասին տվյալները կարող էր ստանալ Իսրայելից՝ ասել է ԻՀՊԿ-ի նախկին ղեկավար Մոհսեն Ռեզաին: