-
27.12.2019|
22:48
Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրելքաղաքական 20 ուժ՝ հիմնականում ոչ ընդդիմադիր կուսակցություններ:
-
27.12.2019|
22:46
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ՝ 2010 -ի դեկտեմբերի 17-ից մինչև 2014-ի ապրիլի 3-ը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում։
-
27.12.2019|
22:45
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին այսօր Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
-
27.12.2019|
22:44
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն մեղադրանք առաջադրելուց հետո խախտեց լռությունը և արձագանքեց ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի օրենքին։ Այսօր դատարանի մոտ լրագրողների հետ կարճ զրույցում նա հայտարարեց՝ եթե կարծում են, թե դատավորները կգայթակղվեն կաշառքի պիտակավորում ստացած վաղ կենսաթոշակով, ուրեմն լավ չեն ճանաչում նրանց։
-
27.12.2019|
22:43
«Քաղաքականության մեջ մտնելու և քաղաքականությամբ զբաղվելու նման ֆալստարտեր էլի են եղել», - հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով քաղաքական պայքարի նոր փուլի մասին ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությունը։
-
27.12.2019|
22:42
Ռուսաստանի հետ փակուղի մտած բանակցություններից հետո Բելառուսի նախագահը չի բացառում` «2020-ը կարող է փորձությունների տարի լինել»:
-
27.12.2019|
22:40
Լուսինե Առաքելյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից
-
27.12.2019|
22:39
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ձայնագրել է Կոմիտասի բնօրինակ երկու նվագախմբային պիեսները՝ «Հիշողություն» լարային նվագախմբի համար և «Անտառի գիշերը» սիմֆոնիկ նվագախմբի համար:
-
27.12.2019|
14:04
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույց
-
27.12.2019|
14:02
«Ժամանակը» գրում է. ««Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է դիմել միջազգային արբիտրաժային դատարան՝ պնդելով, որ Հայաստանը իր ներդրումներին չի տրամադրել արդար և համաչափ վերաբերմունք, չի ապահովել ընկերության գործունեության ֆիզիկական պաշտպանվածությունը, չի պահպանել Միացյալ Թագավորության և Կանադայի ներդրողների նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները։