-
26.12.2019|
21:39
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է Լիբիա զորք ուղարկելու մասին, որ պաշտպանի Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը՝ հայտնում է Ալ Ջազիրան:
-
26.12.2019|
21:39
«Թուրքական հոսք» նոր խողովակաշարով ռուսական գազի մատակարարումները կսկսվեն մի քանի օրից՝ ասել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
-
26.12.2019|
21:38
51 000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Սամվել Ուզունյանի ՀՀ-ից մեկնելու դեպքի առթիվ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել ՀՔԾ վարույթ՝ ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
-
26.12.2019|
21:37
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղը ժամը 10:30-ին կհարցաքննվի՝ ասել է Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը. «Վաղը ժամը 10:30 Հատուկ քննչական ծառայության քննիչը պարոն Թովմասյանի հետ կապված քննչական գործողություն է կատարվելու, հարցաքննություն է տեղի ունենալու»:
-
26.12.2019|
21:36
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է երրորդ երկրների միջամտությանը Լիբիայում ստեղծված իրավիճակին՝ միաժամանակ նշելով, որ հարկավոր է օգնություն ցուցաբերել, որպեսզի այնտեղ առաջացած ճգնաժամը լուծվի:
-
26.12.2019|
21:36
Իրաքի նախագահ Բահրամ Սալիհը խորհրդարանին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Խորհրդարանի անդամների առաջ իմ պատրաստակամությունն եմ հայտնում հրաժարական տալու երկրի նախագահի պաշտոնից, նրանք կընդունեն որոշում, որը տեղին կհամարեն՝ որպես ժողովրդի կամքի ներկայացուցիչներ»,-ասված է Սալիհի նամակում:
-
26.12.2019|
21:35
«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը մարդու իրավունքների սահմանափակում է՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
-
26.12.2019|
21:34
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ, տեղեկացնում է Hraparak.am-ը։
-
26.12.2019|
21:33
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, դադարեցրել է անդամակցությունը Հանրային խորհրդին, 168.am-ի հետ զրույցում ասել է Կոմանդոսը։
-
26.12.2019|
21:32
«Մարդը, ով ներկայանում է որպես ՀՀ նախագահ, այսօր չափազանց կարևոր քայլ կատարեց: Նա ստորագրեց օրենք, դրանով անմիջական և անձնական պատասխանատվություն ստանձնելով Հայաստանում սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողության համար: Քայլն իրոք կարևոր է, քանի որ նշված ստորագրությունը հավասարազոր է ինքնախոստովանության: