Ինձ հայտնի չէ, որ կուսակացություն ստեղծելու որևէ նախագիծ քննարկվում է, լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել, ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողմոնյանը:
Ապօրինի կալանքը պետք է վերացվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝անդրադառնալով «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությանը։
Մենք ներսից գիտենք մեղադրանքների փուչ էությունը։ Մեր վստահությունը նրանից է, որ ի վերջո այս կեղծիքն ինչ-որ տեղ ավարտվելու է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Parliamentmonitoring.am-ը հրապարակել է 7-րդ գումարման ԱԺ ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկը: Ամենաշատը նիստերից բացակայել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան՝ 229 բացակա:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Սիվիլնեթի» մեկնաբան Թաթուլ Հակոբյանին հարցազրույցում հայտարարել է, որ նախկին իշխանությունները նպատակ են ունեցել քրեական գործ հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, քանի որ կասկածել են հեղափոխական թիմի հետ կապերի մեջ:
Թող Քրիստոսի Ծնունդը բարություն բերի բոլորին ու լուսավորի այս աշխարհի խավարը՝ հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իր Սուրբ Ծննդյան ավանդական ուղերձում: Սուրբ Պետրոսի տաճարից դիմելով Կաթոլիկ եկեղեցու միլիոնավոր հետևորդներին՝ Պապը աղոթք է հղել առ Աստված՝ հակամարտությունների, կարիքի ու աղետների մեջ հայտնված մարդկանց համար:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10։00-16։00 Աթոյան փ. 122-185 սեփական տները, Արեշ 8 փողոցի սեփական տները, Արեշ 12փ. 146-192; 17փ. 47-65 սեփական տները:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակով առաջարկել է Ռուսաստանին ընդգրկվել իր երկրի կազմում՝ Эхօ Москвы-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հետ հարցազրույցում:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...