-
24.12.2019|
23:51
Հայ-ամերիկյան հարաբերությունները 2019-ին շարունակում են գտնվել ամենացածր մակարդակի վրա՝ ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ հակադարձելով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե 2019-ին հայ-ամերիկյան հարաբերությունները դինամիկ զարգացել են Սուրեն Սարգսյանը նշեց, որ դժվարանում է ասել, թե ինչ նկատի ունի դինամիկ զարգացում ասելով անվտանգության խորհրդի քարտուղարը։
-
24.12.2019|
23:50
Դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019-ի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով)՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
24.12.2019|
23:49
«Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետներից Ժորժ Շեխլյանն օդանավակայանի ընդլայնման տարբերակ է առաջարկում, որը թույլ կտա բարձրացնել «Զվարթնոցի» աշխատանքի արդյունավետությունն ու պահպանել հին մասնաշենքը։
-
24.12.2019|
23:48
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ է արձակվել Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնից։ Ափոյանը լրագորղների հետ զրույցում ասաց, թե իրեն բերման ենթարկելը համարում է վիրավորական վարքագիծ։
-
24.12.2019|
23:48
Հարգելի բարեկամներ,
Գրում եմ ձեզ, որպեսզի հայտնեմ իմ անկեղծ երախտագիտությունը ձեր անունից հրապարակված հայտարարության համար, ուր կոչ էիք անում ազատել ինձ կալանքից։ Շնորհակալ եմ ձեզ ու զգացված եմ ձեր վերաբերմուքից:
-
24.12.2019|
23:47
Սիրիայի բանակը լիովին վերահսկողություն է հաստատել Իդլիբ նահանգում գտնվող ռազմավարական կարևոր նշանակությամբ Ջարջանազ քաղաքում:
-
24.12.2019|
23:46
«ԼՂ համակարտության կարգավորումը եղել և մնում ՌԴ բարձրագույն ղեկավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է հասնել նրան, որ հակամարտությունը լուծվի քաղաքական խաղաղ ճանապարհով՝ կողմերի համար ընդունելի լուծումներով: Նման կերպ կշարունակենք գործել նաև ապագայում»:
-
24.12.2019|
23:45
Ծրագրվում է առաջիկա տարիներին զարգացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի ենթակառուցվածքները, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
-
24.12.2019|
23:44
Այս տարին կարևորվեց երկկողմ հարաբերությունների շատ ինտենսիվ զարգացմամբ, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
-
24.12.2019|
23:43
Ռուս-ադրբեջանական սահմանին գտնվող Սամուր գետի վրա կառուցվել է ավտոմոբիլային կամուրջը, որի շնորհիվ երկու սահմանակից երկրները հույս ունեն մեծացնել ապրանքաշրջանառությունը: