-
23.12.2019|
13:04
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Դեկտեմբերի 31-ին տարեմուտը սկսում ենք դասական երաժշտության տոնական համերգով. 18.00-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սա աննախադեպ երեւույթ է մեր իրականության մեջ: Բաց մի թողեք»:
-
23.12.2019|
13:03
Ռուսաստանում ամենաճանաչված լրագրողներն են Անդրեյ Մալախովը, Վլադիմիր Պոզները և Վլադիմիր Սոլովյովը, ամենաբարձր վստահությունը վայելում են Պոզները, Ալեքսանդր Գորդոնը և Արկադի Մամոնտովը՝ հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Mediascope-ի ուսումնասիրությունը:
-
23.12.2019|
13:01
Դեկտեմբերի 22-ին Խորվաթիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Ընտրատեղամասերի արդյունքների 99,8%-ի հաստատվելուց հետո, պետական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ ընտրությունների երկրորդ փուլ են անցնում ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զորան Միլանովիչը և երկրի ներկա ղեկավար Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:
-
23.12.2019|
13:00
ԵԺԿ նախագահ Մանֆրեդ Վեբերը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործողությունները, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությանն աջակցելուց հրաժարումը, գրում է Politico-ն:
-
23.12.2019|
12:58
ԱՄՆ ոչ մի պատժամիջոց չի կարող խանգարել վիթխարի նախագծի ավարտին, որ «կապույտ վառելիքը» հասցնելու է Եվրոպա՝ հայտարարում են Կրեմլում: ԱՄՆ վերջին պատժամիջոցները ՌԴ-ի դեմ թիրախավորում են հենց «Հյուսիսային հոսք-2» գազատարը, որով Ռուսաստանի բնական գազը փոխադրվելու է Եվրոպա:
-
22.12.2019|
21:18
Աֆղանստանի Անկախ ընտրական հանձնաժողովը գործող նախագահ Աշրաֆ Գանիին հայտարարել է հաղթող սեպտեմբերին տեղի ունեցած ընտրություններում՝ հաղորդում է Tolo News հեռուստաալիքը:
-
22.12.2019|
21:17
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է թոշակից, որը նրան պետք է հատկացվեր որպես նախկին ղեկավարի:
-
22.12.2019|
21:16
Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը Մանուել Մառերո Կրուսին նշանակել է վարչապետ, պաշտոն, որ 4 տասնամյակ գոյություն չի ունեցել երկրում: Մառերոն շուրջ 16 տարի աշխատել է Կուբայի զբոսաշրջության նախարար և այժմ 5 տարի ժամկետով նշանակվել է վարչապետ: Նախքան զբոսաշրջության ոլորտում աշխատանքի անցնելը, նա եղել է Կուբայի զինված ուժերի գնդապետ:
-
22.12.2019|
21:16
Ռուսաստանը պատասխան կտա Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը: «Մենք կարձագանքենք, բայց այնպես, որ վնաս չհասցնենք մեր սեփական շահերին», - ասել է Սերգեյ Լավրովը՝ Ռուսական առաջին ալիքին հարցազրույցում:
-
22.12.2019|
21:14
ԱՄՆ նախագահ Թրամփը նամակ է ուղարկել Մոսկվա ու պնդել՝ պատրաստ է շարունակել երկխոսությունը ռուս-ամերիկյան տարաձայնությունները հարթելու շուրջ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: