-
21.12.2019|
22:22
Ընտանիքի տարվա շրջանակներում դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներից ժամանած բազմազավակ ընտանիքների՝ ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի:
-
21.12.2019|
22:21
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ դեկտեմվերի 20-ից երկրում իրենց գործունեությունը դադարեցնում են բոլոր խաղատները։
-
21.12.2019|
22:20
Բրիտանական The Guardian-ը հրապարակել է 2019-ի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկը։ Առաջին տեղում «Ոսկե գնդակ – 2019»-ի մրցանակակիր, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին է։ Երկրորդ տեղում Վիրջիլ վան Դեյքն է «Լիվերպուլից», առաջատարների եռյակը եզրափակում է «Լիվերպուլից» ևս մեկ խաղացող Սադիո Մանեն։
-
21.12.2019|
22:20
Գերմանիայի կառավարությունը չի նախատեսում ոչ մի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ, որոնք նախատեսված են «Nord Stream-2» գազատարի կառուցման դեմ՝ հաղորդել է DW-ն՝ մեջբերելով տրանսատլանտյան համագործակցության համակարգող Փիթեր Բայերի խոսքը:
-
21.12.2019|
22:19
«ԵՄ-ն սկզբունքորեն դեմ է օրինական բիզնես վարող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառմանը», – ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ ուղղված միջոցառումների ներդրումը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ ֆիննախը:
-
21.12.2019|
22:18
Պետք է դուրս գանք հեղափոխական հռետորաբանությունից, տոտալ անտարբերության մատնենք ընդդիմադիր եզրույթը պղծող քաղաքական հանցագործներին ու լծվենք պետականաշինության գործին՝ ԼՀԿ 4-ամյակի ժամանակ ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
-
21.12.2019|
22:17
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 16-ին որոշում է ստորագրել, որով Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ ԱԺ պատգամավորները, աշխատակազմում պետական ծառայողները և աշխատակազմի մի քանի աշխատողներ խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ` ամսական աշխատավարձի 100%-ի չափով։
-
21.12.2019|
22:16
Forbes-ը հրապարակել է միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը, որ դարձել են ամենահաջողակը 2019-ին: Ամենահաջողակ գործարարն է մոլորակի երրորդ ամենահարուստ մարդը և ֆրանսիական LVMH-ի (Moet Hennessy - Louis Vuitton) նախագահ Բեռնար Առնոն:
-
21.12.2019|
22:15
ԼՀԿ կարճաժամկետ նպատակը հզոր, կենսունակ ընդդիմություն դառնալն է, ԼՀԿ 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:
-
21.12.2019|
22:14
Գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ՝ նախկին դատավոր Սամվել Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գործը քննում է ՀՔԾ-ն: