-
21.12.2019|
22:14
Երկուշաբթի օրը ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում կորոշվի Երևանի ավագանուց կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը՝ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստան»-ի 4-ամյակին նվիրված միջոցառմանը:
-
21.12.2019|
22:13
Այսօր ՀՖՖ-ն պաշտոնական գրություն է ստացել «Անի» ֆուտբոլային ակումբից, որ ակումբը հանում է Խորեն Հովհաննիսյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։
-
21.12.2019|
22:12
Հայաստանի Զինված ուժերը համալրվել են ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով՝ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
21.12.2019|
22:11
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներին չի հաջողվել համաձայնության գալ առանցքային 3 հարցերի՝ նավթի, գազի ու հարկերի շուրջ: Սանկտ Պետերբուրգում նրանց հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:Նա չի մանրամասնել հիմնական տարաձայնությունները, տեղեկացրել է, որ նախագահները մտադիր են նորից հանդիպել:
-
21.12.2019|
22:09
Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում Կամերային երաժշտության երեկո էր, որի ընթացքում հանդես եկան Խաչատրյանի միջազգային մրցույթի տարբեր տարիների հաղթողներ Ջոնաթան Սվենսենը (թավջութակ) եւ Հռիփսիմե Աղաքարյանը (դաշնամուր)։ Կամերային համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի, Ֆրանոց Շուբերտի, Դմիտրի Շոստակովիչի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
-
21.12.2019|
19:18
Վլադիմիր Պուտինը իշխանության ղեկին է համարյա 20 տարի: Լրագրողների հարցերին հազվադեպ է պատասխանում, առավաելևս՝ իր նախագահական ժամկետի ավարտի մասին: Սակայն մամլո ասուլիսում նա խոսեց, գրում է Քրիստինա Հեբելը Der Spiegel-ում:
-
21.12.2019|
19:15
Եվրասկեպտիկ տորիները Բորիս Ջոնսոնի ղեկավարությամբ, հաղթելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում, առաջինը քվեարկեցին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու օրինագծի օգտին՝ հավելելով բրեկզիտն այլևս չհետաձգելու պարտավորություն:
-
21.12.2019|
14:02
«Ալիք Մեդիա» կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ մարտի 1-ի սահմռկեցուցիչ հանցագործությունն ինձ համար առաջին հերթին մարդկային անդառնալի զոհերի, վիրավորների, քաղբանտարկյալների, քաղաքացու արժանապատվության ու մեր ժողովրդի ողնաշարը կոտրելու մասին է, ակտիվ չեմ խոսել Հայաստանին պատճառված ֆինանսական վնասների մասին:
-
21.12.2019|
13:59
Իրանին սպառնալու նպատակով Իսրայելը մի քանի ռազմական ինքնաթիռ է տեղակայել Ադրբեջանում՝ հայտարարել է ամերիկացի անվտանգության մասնագետ Գորդոն Դաֆը։
-
21.12.2019|
13:58
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր խնդիր դրեց Զինված ուժերի առջև՝ հայոց բանակը պետք է լինի աշխարհում ամենաինտելեկտուալներից մեկը: