Եթե Էդմոն Մարուքյանն իմանար, որ Դավիթ Խաժակյանին Երևանի ավագանուց հետ կանչելու որոշումն այսքան կհարվածեր իրեն ու իր կուսակցության վարկանիշին, հավանաբար այդքան չէր շտապի Հայկ Մարությանին ջերմեռանդորեն պաշտպանելու հարցում։
Ընդամենը մի քանի օր առաջ համացանցում՝ սոցիալական ցանցերի տիրույթում‚ հայտնվեց մի տեսագրություն‚ որն առնչվում էր 2017 թ. սկզբներին տեղի ունեցած այն ժամանակ դեռևս ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին։ Տեսանյութից տեղեկանում ենք‚ որ կուսակցությունում դժգոհ են վարչության աշխատանքից‚ որը բխում էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կրած պարտություններից։
Մի քանի օր է մամուլը գրում է, թե Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար թանկարժեք՝ 27 հազար դոլար արժողությամբ մեքենա են գնել։ Հետո պարզվեց, որ չեն գնել, դա վարչապետի պետական պահպանության մեքենաներից է, որը տրամադրվում է նաև նրա ընտանիքի անդամներին։
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...